Պատահական իմացա, որ կինս դավաճանում է ինձ…Այժմ չգիտեմ ինչ անեմ, ախր մենք երեխա ունենք

Պատահական իմացա, որ կինս դավաճանում է ինձ…Այժմ չգիտեմ ինչ անեմ, ախր մենք երեխա ունենք։Ես 36 տարեկան եմ, կինս՝ 33: Ունենք 6 տարեկան երեխա: Վերջերս իմացա, որ կինս սիրեկան ունի, որի հետ հանդիպեւմ է մոտ կես տարի:

Չեմ ցանկանում բաժանվել երկու պատճառով.Նախ երեխան, իսկ հետո ընդհանուր բնակարանը և գույքը, որը մենք գնել ենք մեր ամուսնության ընթացքում: Մենք սկսել էինք ապրել ազատ, առանց վարկերի և նորմալ եկամուտներով:

Սեռական կյանքի առումով կինս այլևս չի գրավում ինձ, և ես ինքս էլ երկար ժամանակ է ինչ նայում եմ այլ կանանց, բայց երբեք չեմ դավաճանել նրան:Ցանկություն կա թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա, միասին ապրել, երեխա մեծացնել և առանց զղջալու կողքից ունենալ այլ կենակից:

Ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես դա անել, բացեիբաց համաձայնել, կամ ձևացնել, թե ես ոչինչ չգիտեմ, բայց ինքս էլ ունենամ սիրուհի:Ինձ հատկապես հետաքրքիր է Ձեր կարծիքը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:

Կհամաձայնեի՞ք Դուք այդպիսի բացահայտ հարաբերությունների:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *