Պայքարում ենք յուղոտ մաշկի դեմ

Յուղոտ մաշկն ամենաշատ խնդիրներ ունեցող մաշկի տեսակն է։ Ավելորդ յուղը հաճախ դառնում է բորբոքվածության և կորյակների առաջացման պատճառ։

Շատ դեպքերում մաշկը դառնում է հենց այսպիսին սխալ սնվելու, հորմոնալ փոփոխությունների կամ էլ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով։

Ձեզ ենք ներկայացնում յուղոտ մաշկի դեմ պայքարի մի քանի փորձված տարբերակ։

Այս դիմակները կամ տոնիկները կիրառելուց առաջ հարկավոր է ամբողջությամբ հեռացնել ցանկացած տեսակի կոսմետիկ միջոցները։

Ցորենի թեփով և խմորիչով սկրաբ

Բաղադրատոմս

  1. Ցորենի թեփ (լավ մանրացված)՝ 1 թեյի գդալ
  2. Կիտրոնի հյութ՝ 1 թեյի գդալ
  3. Սոդա՝ 1 ճաշի գդալ
  4. Չոր խմորիչ՝ ¼ թեյի գդալ

Օգտագործման եղանակը

Իրար խառնեք բոլոր բաղադրիչները և քսեք դեմքին թեթև մերսող շարժումներով։ Սպասեք 2 րոպե և հեռացրեք գոլ ջրով։