Թույլ տվեք ժամանակին պատասխանել ձեր բոլոր հարցերին։
Ամեն անգամ, երբ փորձում եք անել դա ժամանակի փոխարեն՝ միայն խճճվում եք ու հիասթափվում։
Մեր կյանքը բավականին բարդ է, ընդ որում գրեթե բոլորինը
Անգամ ամենահաջողակ ու հայտնի մարդկանց հետ էլ տեղի են ունենում միևնույն դժբախտությունները, ինչ և մնացած բոլորի հետ։
Հիշեք, մտապահեք, մենք բոլորս նույն կերպ ենք տառապում։ Միայն մի տարբերությամբ․ ոմանք մշտապես բողոքում ու տրտնջում են, իսկ ոմանք թաքցնում ցավը։
Ավելի հեշտ կլինի ապրելը, եթե միշտ հիշեք,որ չկա բացարձակ երջանկություն, կան և վերելքներ,և անկումներ։
Մեզ տրված չէ անցյալը փոխելու հնարավորություն
Օրինակ, ջնջել այն օրը, երբ որոշեցիք հանդիպել մի մարդու հետ, ով հետագայում կոտրեց ձեր սիրտը։
Կամ կայացնել այլ ոչ սխալական որոշում։ Կյանքի դաժան ճշմարտությունն է․ անցյալը մեկընդմիշտ կմնա նույնը։
Բոլորս էլ մի օր հիասթափվում ենք որոշ մարդկանցից
Երբ դավաճանում է մտերիմ ընկերը կամ առանց բացատրությունների լքում է սիրելի մարդը։ Նման պահերին ձեր սիրտը կարող է կտոր-կտոր լինել, թվում է, թե ոչ մեկին չի կարելի հավատալ ու էլ ոչ մի լավ բան չի լինի կյանքում։
Ամենակտրուկ փոփոխությունները լինում են այն ժամանակ, երբ անցնում ենք ծանր հիասթափությունների միջով։ Հենց դրանք են դառնում մեր աճի ու զարգացման համար հիմք, օգնում կայացնել ճիշտ որոշումներ։
Վատագույն բանը, որ կարող ենք անել, մտորումների ու ենթադրությունների վրա հիմնվելն է
Երբ մենք առանց ճշմարտությունն իմանալու ինքներս ենք փորձում գտնել որևէ մեկի արարքի պատճառաբանությունը ու սկսում ենք կուրորեն հավատալ այդ վարկածին, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում։
Երջանիկ լինելու համար միայն ցանկությունը բավական չէ
Պիտի փոխեք ձեր մտածելակերպը, բացասական մտքերը նման են վնասակար խոտերի, որոնք անվերջ աճում են, եթե արմատախիլ չանեք դրանք։