Սկեսուրս զարմանալի կին է: Ամուսնացել է 19 տարեկանում: Այժմ 42 տարեկան է, և նա լիարժեք վայելում է կյանքը:Ժամանակին նա սպասել է իր սիրելիի՝ բանակից վերադարձին: Երբ նա վերադարձել է, ամուսնացել են: Ունեցել են երկու որդի. ամուսինս՝ Գոռը և նրա կրտսեր եղբայրը: Ինչպես ամուսինս է ասում, նրանք ունեցել են համերաշխ և երջանիկ ընտանիք:
Սկեսուրս՝ Աննան, դպրոցից հետո հաշվապահի մասնագիտություն է ստացել: Աշխատանքի է տեղավորվել փոքր ընկերությունում, իսկ հետո կարողացել է հաջողությունների հասնել և մինչ այժմ աշխատում է խոշոր ընկերությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:
Սկեսրայրս շուտ է մահացել, երբ երեխաները դեռ փոքր էին: Սկեսուրս նրանց միայնակ է մեծացրել, և տղաները գիտեին, որ հենց ավարտեն դպրոցը, պիտի աշխատեն:
Մայրը նրանց ասել էր, որ չի վճարելու նրանց ուսման վարձը, որպիսի իր նման ամեն ինչի ինքնուրույն հասնեն:Ամուսնուս հետ ծանոթացել ենք համալսարանում: Մեր հարսանիքի համար անհրաժեշտ գումարի մի մասը տվեց սկեսուրս և հարսանեկան ճանապարհորդության տոմսեր նվիրեց, իսկ հետո ասաց.
—Մնացածը՝ ինքներդ:
Դրանից հետո նա կարծես անհետացել է մեր կյանքից: Երբ ծնվեց մեր աղջիկը, սկեսուրս եկավ, շնորհավորեց, նվերներ բերեց…և կրկին անհետացավ:
Երբ մենք նրանից որևէ օգնություն ենք խնդրում, գումար կամ երեխայի հետ մի քանի ժամով մնալ, նա ասում է.
—Ես էլ օգնություն չէի ստանում էչ մեկից, երբ ամուսինս մահացավ: Բայց մեծացրել և դաստիրակել եմ երկու որդիներիս: Ես կարողացել եմ, դուք նույնպես կկարողանաք: Առավել ևս, դուք երկուսով եք:
Ի դեպ, նա ունի շատ բուռն անձնական կյանք:
Նա ամսական մի անգամ գալիս է, թոռնուհուն նվերներ բերում և կորում մեր կյանքից:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա նորմալ է: