Բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում կազմվածքի մասին, գիտեն, որ 18:00-ից հետո ուտելն այնքան էլ ցանկալի չէ: Բայց երբեմն որքան մեծ է երեկոյան ինչ-որ բան ուտելու ցանկությունը…Դիետոլոգները եկել են այն եզրակացության, որ օգտակար մթերքները կարելի է ուտել նաև քնելուց առաջ:
Ահա այդ կախարդական մթերքների ցանկը:
Բրինձ-Այս սննդարար մթերքը պարունակում է մեծ քանակությամբ բարդ ածխաջրեր: Բրինձն ունի շատ ցածր կալորիականություն: Այն թույլ չի տալիս հավաքել ավելորդ քաշ և նպաստում է նիհարելուն: Բրինձի մեջ շատ քիչ աղ է պարունակվում:
Սև շոկոլադ-Շատ մարդկիկ վստահ են, որ կազմվածքի համար շոկոլադը վնասակար է: Սակայն շտապում ենք ձեզ ուրախացնել. սև շոկոլադի մեջ ավելի շատ կակաո կա, քան շաքարավազ: Դրա շնորհիվ սև շոկոլադը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, և ավելորդ քաշի պատճառ չի դառնում: Սակայն պահպանեք նորման՝ օրական 45գրամից ավել սև շոկոլադ չօգտագործելով:
Կախարդական սերմեր-Դդմի սերմերը թույլ են տալիս մոռանալ քաղցի մասին, ապահովում են խորը հանգիստ քուն, խթանում են աղիների աշխատանքը և լավացնում իմունիտետը:
Բանջարեղենային կամ հավով ապուր-Մի քիչ անսպասելի է, բայց ըստ շատ դիետոլոգների մի ափսե տաք ապուրը կարող է հագեցնել, բայց վնաս չհասցել կազմվածքին:
Նուշ-Ընդամենը մի քանի հատիկ նուշը կարող է հագեցնել քաղցը, բացի այդ ապահավել անհրաժեշտ սպիտակուցներով:
Ուշադիր եղեք ձեր օրգանիզմի պահանջներին. եթե ունենում եք քաղցի զգացում, ապա նախքան ինչ-որ բան ուտելը մի բաժակ ջուր կամ կոճապղպեղով թեյ խմեք: