Ծանոթներիցս մեկը վերջերս մի հետաքրքիր պատմությամբ կիսվեց: Նա ամբողջ կյանքում դպրոցում է աշխատել՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
Մոտ 3-4 տարի առաջ իր մոտ էր եկել աշակերտներից մեկի մայրը, ձայնը գլուխը գցել այն պատճառով, որ ուսուցչուհին իր երեխային երկուս է նշանակել: Անհանգստացած մայրը համարում էր, որ դասատուն անարդար է գնահատում որդու տնային աշխատանքները:
Նա առանց ամաչելու պատմում էր, որ տնային հանձնարարությունները իր ամուսինն է կատարում: Իսկ նա, ի գիտություն բոլորի, ունի բարձրագույն կրթություն, վաստակավոր տնտեսագետ է, և հետևաբար, 5-րդ դասարանի խնդիրն անթերի է լուծված:
Մայրն ասաց, որ իրենք անգամ ստուգել են գրքի վերջում նշված պատասխանը, ու համընկել է իրենց ստացած թվի հետ: Այդ դեպքում ինչու՞ է երեխան երկու ստացած եկել տուն:
Ու ուսուցչուհին, ով երբեք չի բողոքել լեզվի ճկունությունից, գտել է այդ կնոջն իր տեղը գտնելու ձևը.
—Իհարկե, երեխան կարող էր ուղղակի արտագրել պատասխանը, բայց եթե հայրիկն է արել… Կարծում եմ, նա ջանք չի խնայել՝ խնդիրը լուծելու համար, որովհետև նրա մոտ իսկապես հիանալի է ստացվել:
Խնդրում եմ, բերեք ձեր ամուսնու օրագիրը, ես նրան ամենաբարձր գնահատականը կնշանակեմ: Իսկ ահա ձեր երեխան ստացել է իր գիտելիքներին համապատասխան գնահատական:
Արժանի պատասխան է, այնպես չէ՞:
Շատ ծնողներ ամեն ինչ անում են երեխաների փոխարեն՝ կարծելով, թե օգնում են նրանց: Իսկ այսքան ժամանակ քանի՞ ծնող է երեխայի փոխարեն քննություն հանձնել…
Կարծում ենք՝ ոչ մի: Այնպես որ մտածեք, թե ձեր ժառանգերի համար ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ: