Ուսուցչուհին երեխաներին պարզ հարց տվեց․․․ Աղջնակի պատասխանը զարմացրեց նրան․․․

Երեխաները դպրոցում ուսումնասիրում էին «Աշխարհի յոթ հրաշալիքները» թեման։ Դասի վերջում ուսուցչուհին խնդրեց աշակերտներին թվարկել, թե ըստ իրենց էլ ինչը կարելի էր ներառել ցանկում։

Երեխաները սկսեցին նշել մեծագույն համալսարանները, ճանապարհները, աշտարակները։Լսելով գրեթե բոլորի տարբերակները՝ ուսուցչուհին նկատեց, որ աղջիկներից մեկը չէր շտապում պատասխանել։ Դիմելով նրան՝ հարցրեց, արդյո՞ք վերջինս չի ուզում նույնպես որևէ հրաշալիք առաջարակել։

—Հա, ունեմ տարբերակներ, բայց չեմ կողմնորոշվում, թե դրանցից որն է ավելի կարևոր, որ ցանկը ճիշտ կազմեմ
—Ոչինչ, դու բոլորը թվարկիր, միասին կդասավորենք։
—Ես կարծում եմ, որ իսկական հրաշալիք է․

  1. հպումներ զգալը
  2. համ զգալը
  3. տեսնելը
  4. լսելը
  5. վազելը
  6. ծիծաղելը
  7. սիրելը

Մարդիկ հաճախ նման հրաշքներն ընկալում են որպես սովորական երևույթ՝ չնկատելով, որ դրանք իսկական պարգև են Աստծո կողմից։

Կան բաներ, որոնք մենք սկսում ենք գնահատել միայն կորցնելուց հետո։