Ուսուցչուհին աղջկան տարրական հարց տվեց. նրա պատասխանը դեռ երկար կհիշվի…

Աննան մեծացավ, ու եկավ նրա դպրոց հաճախելու ժամանակը։ Բայց դրանից առաջ պիտի ստանդարտ թեստավորում անցներ․ անհրաժեշտ էր ստուգել ուսման համար նրա պատրաստակամությունը։
-Դե, սկսենք ամենատարրական բանից,- ասաց հոգեբանն ու սեղանին դրեց մոմե մրգերը։- Ահա, խնձոր, տանձ, նարինջ ու ծիրան։ Էս ամենին մի բառով ի՞նչ են ասում։

Աննան հապաղեց ու աչքերը կախեց։
-Դե ինչ, շարունակենք։ Սա լոլիկ է, սա՝ վարունգ, սա՝ էլ կարտոֆիլ, իսկ սա՝ սոխ։ Ի՞նչ ենք սրանց ասում մի բառով։

Աղջնակը հուզմունքից շրթունքը կծեց։
-Ելակ, բալ, մորի․․․
-Սովորաբար սրանց ի՞նչ են ասում։ Չգիտե՞ս։
-Մոռացել եմ,- կամացուկ ասաց փոքրիկը՝ մի կերպ զսպելով արցունքները։

-Ինձ թվում է՝ ձեզ համար դեռ վաղ է դպրոց գնալ, արդյունքն ամփոփեց հոգեբանը։- Մի տարի էլ սպասեք, կզբաղվեք ձեր դստեր հետ։ Նա դեռ տարրական բաներ չի իմանում։

Մայրը զարմացած հայացք գցեց երեխայի վրա.
-Աննա, մի՞թե չգիտես՝ էս ամենին ինչ են ասում մի բառով։
-Հա՜, հիշեցի,- աղջկա դեմքը պայծառացավ։
— Կաղապարվածք։ (Պլաստմասից պատրաստված իրեր, որոնք փոխարինում են իրական առարկաներին)

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *