Ուզում էի, որ անամոթ հարսս վերջապես գնա տնից, իսկ ես ապրեմ որդուս ու թոռնիկիս հետ․․․ Ով կմտածեր, որ նրանք նման բան կանեն․․․

Նախ կրճատ պատմեմ իմ մասին. ես կորցրել եմ ամուսնուս, երբ որդիս դեռ 7 տարեկան էր: Այդ ժամանավանից մենք երկուսով ենք մնացել մեր 3-սենյականոց բնակարանում:

Վերջին տարիների ընթացքում որդիս իր հալալ քրիտինքով աշխատել ու վերանորոգել է այն: Թվում էր, որ ամեն ինչ հրաշալի է, մինչև որ ՆԱ չհայտնվեց մեր կյանքում:

Որդիս լավ խելոք տղա է եղել. միշտ լսում էր ինձ, գերազանց սովորում, հաճախում տարբեր խմբակներ, սպրոտով զբաղվում:

Ստացել է մի քանի տասնյակ մեդալներ, մրցականեր ու պատվոգրեր: Հետո սովորեց հալասարանում, ավարտեց, բանկում աշխատանքի տեղավորվեց, որտեղ էլ ծանոթացավ այն պահին դեռ ապագա կնոջ հետ:

Ես հենց տեսա այդ անամոթին, հասկացա, որ նրան իմ տղայից միայն գումար է պետք: Ես վստահ էի, որ որդիս կլսի ինձ, կթողնի նրան, բայց ոչ: Նա ինձ հետ համամիտ չէր:

Մի օր էլ որդիս հայտնեց, որ ամուսնանում են: Ես շոկի մեջ էի: Այնքան բարկացած էի, անգամ հարսանիքի կազմակերպել չցանկացա:

1 տարուց ծնվեց թոռնիկս: Զարմանում եմ, թե ինչպես կարողացա սիրել երեխային՝ հաշվի առնելով, թե ով է նրա մայրը:

Այդ 1 տարվա ընթացքում հարսս փորձում էր գոհացնել, լեզու գտնել ինձ հետ: Առավոտյան իմ սենյակ սուրճ էր բերում, տան գործեր անում, բայց ես անկոտրում էի, քանի որ գիտակցում էի, որ նա այդ ամենը ձևական է անում:

Մի քանի օր առաջ էլ ես ու հարսս վիճեցինք ինչ-որ կենցաղային հարցի շուրջ: Ու նա վերջապես ցույց տվեց իրական դեմքը:

Ես կասկած չունեի, որ նա այդպիսինն է: Ուղիղ 1 տարի փորձում էի բացահայտել ու հազիվ ստացվեց:

Զանգեցի որդուս, աշխատանքից տուն կանչեցի, լացակումած պատմեցի տեղի ունեցածի մասին, իսկ նա… կնոջն ասաց, որ մինչ իր վերադարձի ժամը հավաքի իրենց երեքի իրերը:

Եկավ աշխատանքից տուն ու գնացին… չգիտեմ ուր:

Հույս ունեմ, որ նրանց գումարը շուտ կվերջանա: Հետ կգան, կխնդրեն, որ տուն թողնեմ… Դեռ կմտածեմ, թե ինչպես կվարվեմ այդ պարագայում…