Ուզում եք, Ես նույնիսկ կարող եմ ձեր հատակները լվանալ, տատիկիս շատ Է պետք այդ դ եղը․. դեպք դ եղատանը, որ փոխեց իմ ամբողջ կյանքը

-Անցիր, ի՞նչ ես կանգնել, անցի՞ր, հո դու քնած չես․․․ Քնած, քնած․․․— ծաղրում էր չաղլիկ տղան՝ ցուցադրելով իր նոր մեծ խաղալիք մեքենան։

-Իսկ դու, իսկ դու գեր ես, — ասաց Վլադը և կկոցեց աչքերը։-Լուռ նախանձիր, — պատասխանեց չաղլիկ տղան, — դա նրանից է, որ ես ուտելու բան ունեմ։

Մայրիկս ինձ համար համեղ թխվածքներ է պատրաստում, հայրիկս խորոված է անում, իսկ դու ամբողջ օրը շիլաներ ես ուտում, ավելացրեց տղան ու սկսեց բարձր ծիծաղել։

Վլադը մի կերպ զսպեց լա ցը, նա սեղմեց գունատ շուրթերը, որ կարողանա չարտասվել։ Տղան մեծանում էր տատիկի հետ, մորն ու հորը չի հիշում։

Նրանք մա հացել էին ավտով թարից, երբ երեխան ընդամենը 2 տարեկան էր։Ապրում էին նրանք տատիկի փոքր թոշակով, պարզ է, որ իրենց ճոխություն չէին կարող թույլ տալ։ Տատիկը ծեր էր, մի կերպ էր քայլում, դրա համար էլ Վլադը տան հոգսերը կրում էր իր փխրուն ուսերի վրա․․․

—Երբ տատիկդ էլ չլինի, քեզ մանկատուն կտանեն։ Այնտեղ էլ ամեն ինչ կիմանաս, քոնը կստանաս, — չէր հանդարտվում գիրուկը՝ Վլադին ավելի շատ ցա վեցնելով։

-Որտեղի՞ց գիտես։—Մայրս է ասել,— պատասխանեց չաղլիկ տղան ու գրպանից շոկոլադե կոնֆետ հանեց, որ ուտի։

Վլադը վազեց դեպի տուն՝ փորձելով չլսել, թե ընկերն էլ ինչեր է գոռում։ Ճանապարհին տղան մտածում էր, թե հետո ինչպես է ապրելու միայնակ, լքված, առանց պաշտելի տատիկի․․․

—Տատիկ, միայն թե ապրիր, լա՞վ, — առաջին բանն էր, որ ասաց տղան՝ տուն ներս մտնելով։

—Տղաս, ի՞նչ ես ասում, իհարկե պիտի ապրեմ, էլ ի՞նչ ճար ունեմ, — պատասխանեց տատիկը, և ծիծաղելով՝ ամուր գրկեց թոռանը։ Ու նորից սկսեց հազալ․․․ ավելի ուժեղ, քան վերջին ամսվա ընթացքում։

Վլադը նկատում էր, որ վերջերս տատիկը շատ է հազում, թույլ է, բայց ոչ մի դ եղ չի խմում։ Նույն երեկոյան նա գնաց դե ղատուն․

—Բարև ձեզ։ Ինձ դե ղեր են պետք՝ տատիկիս հազը բուժելու համար։ Բայց մենք գումար չունենք։ Եթե նա մա հանա, ինձ մանկատուն կտանեն։

Ուզու՞մ եք, ես կարող եմ հատակը լվանալ, կամ աղբը թափել․․․ —Գնա, տղա, պետք չի, դուրս արի, խանգարում ես մարդկանց, — պատասխանեց աշխատողը։

Դե ղատանը իր հերթին սպասող կանանցից մեկը բռնեց Վլադի ձեռքից, ու սկսեց հետաքրքրվել, թե ինչ է պատահել տատիկին։—Հիմա կգնենք՝ ինչ անհրաժեշտ է։

Տատիկիդ կբուժենք, — պատասխանեց կինը։ Իսկ վերջում էլ ամոթանք տվեց աշխատողին, չէ որ չի կարելի է անօգնական երեխայի հետ նման կերպով վարվել։

Շուտով Վլադի տատիկը սկսեց ապաքինվել, իսկ կինը հաճախ էր այցելում նրանց։ Ց ավոք, մի քանի տարի անց տատիկը հեռացավ կյանքից, իսկ Վլադի օրինական խնամակալը դարձավ հենց այն կինը, ով հասցրել էր կապվել տղային, և սերը փոխադարձ էր։

Այդ անծանոթուհին՝ Ես եմ, իսկ Վլադը հիմա 25 տարեկան է։ Ավարտել է բժշկականը, հիմա օգնում է տարեցներին։ Բայց կարևորն այն է, որ նա լավ մարդ է մեծացել։