Որոշել էի ստուգել ընկերներիս, 4 օրով անջատել էի հեռախոսս․․․ Բայց երբ միացրեցի, տեսա, որ զանգել է միայն․․․

Այնքան հիասթափված եմ, բայց կարևոր մի բան իմացա․․․

Ես միշտ եղել եմ շփվող, ընկերասեր աղջիկ։ Դպրոցն ավարտելիս համոզված էի, որ համադասարանցիներիս մեծամասնությունը իմ մտերիմ ընկերներն են։

Համալսարանում նույնպես մեծ շրջապատ ունeի։ Հետո ընդունվեցի աշխատանքի, բոլոր կոլեգաներիս հետ հիանալի հարաբերություններ ունեի, բոլորն ինձ ընկերուհի էին համարում։ Մի խոսքով, երբեք չեմ եղել միայնակ։

Բայց անցնում էին տարիները, իսկ ես հաճախ էի մտածում այն մասին, թե արդյոք կարող է նման բան լինել, որ իրականում այն մարդիկ, ում հետ ընկերություն եմ անում, իսկապես գնահատեն ինձ։ Հնարավոր է արդյո՞ք, որ բոլորի համար թանկ ու կարևոր լինեմ։

Gijón, Asturias, Spain, group of friends having fun in the city

Մի խոսքով, երբ կասկածն ընկավ սիրտս, որոշեցի փորձարկում անել։ 4 օրվա ընթացքում չէի մտնում ոչ մի սոցկայք, նաև անջատել էի հեռախոսս։ Այդ 4 օրերը նվիրեցի տան գործերին, հանգստանալուն, ավարտեցի կիսատ ասեղնագործությունս։

Ու անհամբեր սպասում էի, թե երբ է փորձարկումս մոտենալու ավարտին։

4 օրը լրանալուն պես միացրեցի հեռախոսս, մտա սոցկայքերիս էջերը․․․ Ու ի՞նչ եք կարծում․ ոչ ոք չէր գրել, չէր զանգել։ Այն մարդիկ, ում ընկեր ու ընկերուհի էի համարում, անգամ չէին նկատել բացակայությունս։

Միայն զանգեր կային․․․ Շատ զանգեր․․․ Մորս կողմից։ Միակ մարդը, ում համար իսկապես կարևոր եմ, մայրիկս է․․․ Ու էլ ոչ ոք չէր հիշել ինձ․․․