Ես ու ամուսինս միշտ համերաշխ և սիրով ենք ապրել, ուղիղ 20 տարի եղել ենք անբաժան, մինչ դաժան քաղցկեղը չտարավ իմ ողջ կյանքի միակ սիրուն․․․
Ամուսինս գիտեր իր հիվանդության մասին, և քանի որ հենց նա էր իմ մասին հոգ տանում, ասաց, որ կուտակած գումար ունի և Երևանում բնակարան գնեց, որպիսի վարձով տամ այն և աշխատելու կարիք չունենամ։
—Այս բնակարանը քեզ համար է։ Այն վարձով կտաս և հանգիստ կապրես։
Չվաճառես, իսկ մեր որդին մեծ ինքնուրույն մարդ է, անհրաժեշտության դեպքում ինքն իր համար կարող է տուն գնել․․․— այս խոսքերն ասելով՝ ամուսինս ինձ տվեց տան վկայականն ու բանալին։
Ես ու որդիս անհոգ ապրում էինք, նա աշխատում և սովորում էր, իսկ մեր հիմնական ծախսերը հոգում էինք տան վարձով։
Օրերից մի օր տղաս ասաց, որ ուզում է ամուսնանալ, ես դեմ չէի, որ մեր տան անդամներն ավելանան։ Սակայն հենց առաջին անգամ, երն որդիս ընկերուհուն բերեց մեր տուն՝ ծանոթանալու, ապագա հարսս ասաց․
—Մենք պիտի առանձին ապրենք։
Դե ես էլ պատասխանեցի, որ միայն կողմ եմ և իրենք արդեն կարող են տան տարբերակներ փնտրել։
Այդ օրվանից սկսվեցին մեր անվերջ վեճերը։ Որդիս ինձ հանգիստ չէր տալիս՝ ստիպելով, որ իրեն նվիրեմ բնակարանը։
Երդվում էր, որ ինձ ամեն ամիս գումար կտա, ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա․․․ Ի վերջո, համաձայնվեցի։
Հարսանիքից մի քանի օր անց որդիս և հարսս իմ տուն եկան՝ թանկարժեք մեքենայով։ ՈՒրախացա, գրկեցի որդուս, համբուրեցի, շնորհավորեցի։ Հարցնում եմ․
—Վա՞րկ ես վերցրել։
—Ոչ, մայրիկ, մենք մտածեցինք, որ տուն հետո էլ կգնենք, վաճառել եմ քո նվերը և մեքենան եմ գնել։
—Իսկ վաղն էլ գնում ենք Եգիպտոս․․․- ավելացրեց հարսս։
Այնքան զղջացի, որ խախտել եմ ամուսնուս վերջին խոսքը, ինչի համար նման բան արեցի․․․ Պիտի թույլ տայի, որ ուղղակի ապրեին այնտեղ, բայց անվանափոխություն չանեի․․․ հիմա ինչպես եմ ապրելու, ինչպես եմ շփվելու որդուս հետ․․․