Որդուս տեսել եմ ուրիշ կնոջ հետ․․․ Չգիտեմ՝ պատմեմ հարսիս, որ ամուսինը հավատարիմ չէ թե ոչ

Կանգնել եմ կյանքիս մեջ ամենաբարդ ընտրության առաջ․․․

Ես հրաշալի հարս ունեմ։ Առաջին օրվանից սիրել եմ նրան։ Գեղեցիկ, կրթված, մաքրասեր։ Նրա տանը միշտ անթերի հավաքված է, երեխաները կոկիկ, կուշտ, որդուս սիրում է, ինձ հետ էլ բարեհամբյուր է։

Մենք առանձին ենք ապրում, ու երբ տեսել եմ նրան, մեր հանդիպումից հետո մի քանի օր ուրախ տրամադրություն եմ ունեցել։ Ոսկի է, ուղղակի աղջիկ չէ։

Հենց այն պահից սկսած, երբ տղաս Անահիտին բերեց մեր տուն՝ ինձ հետ ծանոթանալու, հասկացա, որ նրանից ավելի լավ կին որդիս չի կարող ունենալ։Ես այս 7 տարիների ընթացքում վստահ էի, որ նրանց ամուսնությանը ոչինչ չի կարող խանգարել, բայց օրեր առաջ այնպիսի մի բան տեսա, որ մինչ օրս մտքիցս դուրս չի գալիս։

Գնացել էի վաղեմի ընկերուհուս տուն։ Այդ թաղամասում շատ հազվադեպ եմ լինում։ Հեռվում նկատեցի որդու մեքենան։ Զարմացա, քանի որ նա այլ տեղ է աշխատում, բացի այդ հանգստյան օր չէր։

Ուզում էի մոտենալ, երբ տեսա, որ նա մի կնոջ հանդիպեց, գրկախառնվեցին ու նստեցին մեքենան։ Ահա այսպիսի տհաճ անակնկալ․․․

Հաջորդ օրը գնացել էի նրանց տուն։ Հարսս պատմում էր, որ որդիս սկսել է ավելի շատ աշխատել, ավելի երկար է մնում գրասենյակում։ Ասում էր, որ անհանգիստ է նրա համար, քանի որ չի կարելի այդքան շատ աշխատել, կհիվանդանա․․․ Իսկ իմ աչքի առաջ երեկվա տեսածս պատկերն էր․․․

Անկախ ինձանից սկսեցի արտասվել, որ անխելք տղաս նման կին ունի, բայց ուրիշների հետևից է ընկել։

—Երևի իզուր պատմեցի, հա՞։ Հիմա դու էլ կանհանգստանաս նրա համար։ Ոչինչ, կխոսեմ հետը, թող հրաժարվի լրացուցիչ գործից։

Հարսիս մտքով անգամ չէր անցնում, թե ինչ է իրենից ներկայացնում ամուսնու «լրացուցիչ գործը»։

Եկել եմ տուն ու անդադար դրա մասին մտածում։ Մի կողմից չեմ ուզում, որ հարսս խաբված լինի։ Ես նրան և որպես կին եմ հասկանում, սիրտս էլ ցավում է նրա համար, կարծես իմ աղջիկը լինի։

Բայց մյուս կողմից էլ չեմ ուզում, որ քանդվի նրանց ընատնիքը, չեմ ուզում որդուս կյանքին միջամտել․․․

Հիմա չգիտեմ, որն է ճիշտ․․․ Ինչ անեմ․․․