Ոստիկանը զղջաց, որ կանգնեցրեց 240 կմ/ժ արագությամբ սլացող շիկահերին…

Շիկահերը իր մեքենայով սլանում էր մայրուղով 240 կմ/ժ արագությամբ: Հանկարծ նրան կանգնեցնում է ոստիկանը:

— Դուք խելագարվե՞լ եք, սլանում եք այդպիսի բարձր արագության տակ, ներկայացրեք փաստաթղթերը: Շիկահերը նայելով ուղիղ նրա աչքերի մեջ ասում է.
— Չեմ կարող, դրանք կեղծ են: — Այդ դեպքում դուրս եկեք մեքենայից:

— Չեմ կարող դուրս գալ, գրպաններումս թմրադեղ է լցված, հանկարծ կթափվի: — Այդ դեպքում բացեք բեռնախցիկը:
— Չեմ կարող բացել, այնտեղ դիակ կա, մեկ շաբաթ է, որ այնտեղ է և սարսափելի հոտ է տարածվել: Ոստիկանը կապվում է տեղամաս և հրավիրում է րացուցիչ ուժեր:

Րոպեներ անց նրանց է մոտենում այլ ոստիկանական մեքենա և երեք ոստիկան շտապ մոտենում են, շիկահերին դուրս են բերում մեքենայից, ձեռքերը ոլորում, ստուգում են փաստաթղթերը՝ նորմալ են, խուզարկում են գրպանները՝ ոչ մի թմրադեղ չեն հայտաբերում, բեռնախցիկն էլ դատարկ է:

Ոստիկանները հարցնում են առաջին ոստիկանին.

— Լսիր, ինչ կեղծ տագնապ ես բարձրացրել, ի՞նչ թմրանյութ, ի՞նչ դիակ:

Այդ պահին շիկահերն ասում է.

— Դեռ ավելին, նաև կասի, որ սլանում էի 240 կմ/ժ արագությամբ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *