Անյան աշխատանքի վայրում էր, երբ զանգեց հեռախոսը: Դպրոցից էին զանգում: Անյան անհանգստացած միացրեց հեռախոսը: — Շտապ եկեք դպրոց, Ձեր անդաստիարակ աղջիկը հարվածել է համադասարանցուն և նրա մայրը պատրաստվում է ոստիկանություն դիմել:
Անյան արագ դուրս եկավ և շտապ տաքսիով հասավ տեղ: Ճանապարհին նա մտածում էր, ինչ է պատահել, միթե՞ իր դուստրը կարող էր նման բան անել:
Հասնելով դպրոց, նա արագ բարձրացավ աստիճաններով և մտավ տնօրենի սենյակ: Նա անմիջապես նկատեց տղային, որի քթից ար յուն էր հոսում և որի մայրը զայրացած հայացքով նայում էր դստերը:
Դասղեկը զայրույթից բազուկի պես կարմրել էր, իսկ տնօրենը մի հոնքը բարձրացրած նայեց Անյային ու ասաց.
–Ահա, տեսեք, թե ինչ երեխա եք դաստիարակում: Անյան ոչ ոքի չեր լսում, նայեց դստերն ու հարցրեց. Հարցրեց. – Ի՞նչ է պատահել:
— Մայրիկ, նա բարձրացրեց իմ կիսաշրջազգեստը, ես գան գատվեցի մեր դասղեկին, բայց նա ասաց, — ոչինչ, ուշադրություն մի դարձրու, հետո նա քաշեց իմ կր ծկшլի կանթերը: Եվ ես նրան ապ տակեցի:
Անյան լուռ մոտեցավ դասղեկին և բոլորի ներկայությամբ վեր բարձրացրեց նրա կիսաշրջազգեստը: — Ի՞նչ եք անում, — վրդովված բացականչեց դասղեկը:
— Ոչինչ, ուշադրություն մի դարձրեք: Հետո դառնալով տղայի մայրիկին ասաց. – Եթե ևս մեկ անգամ դիպչես իմ դստերը, ես քեզ կմեղադրեմ սե ռական ոտնձգության մեջ, — և գրկելով դստերը դուրս եկավ ասելով, — գնացինք սիրելիս: