Մարդն ինքն է ընտրում իր շրջապատը: Եվ շատ կարևոր է, որ մտերիմների մեջ չլինեն այնպիսիք, ովքեր կարող են քայքայել ձեր կյանքը: Խորհուրդ ենք տալիս հեռու մնալ «թունավոր» մարդկանցից:
- Նրանք ծայրահեղ եսասեր են ու ձեր կողիքն են մնում՝ միայն հանուն սեփական նպատակին հասնելու:
- Ձեզ հետ հարաբերություններում նրանք չափից շատ են պահանջում ու խնդրում, սակայն փոխարենը ոչինչ չեն տալիս:
- Ցանկացած վեճի ժամանակ նրանք միշտ փորձում են շահել և ապացուցել սեփական իրավացիությունը:
- Նրանք ձեզ այլ կերպ են վերաբերվում ուրիշ մարդկանց ներկայությամբ:
- Նրանք իրենց երբեք չեն համարում մեղավոր և սիրում են լինել զոհի դերում:
- Նրանք փորձում են համոզել ձեզ, որ կարելի է միայն իրենց հավատալ, ձեզ տրամադրում են ձեր ընկերների ու ծանոթների դեմ:
- Նրանք շատ արագ են փոխում իրենց վարքը. մի ակնթարթում բարի ու ազնիվ մարդը կարող է վերածվել սառնասիրտ ու չար հրեշի:
- Նրանք հաճախ են ստում, սակայն հրաժարվում են ընդունել դա, բացի այդ թաքցնում են իրենց բնավորության թերությունները և մոլորեցնում ձեզ: