Նրբաբլիթների մեր անթերի բաղադրատոմսը. պահպանեք պատրաստման այս եղանակը

Այս բաղադրատոմսով պատրաստված նրբաբլիթները ստացում են փափուկ, համեղ, և շատ ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

-ալյուր՝ 160գ
-ձու՝ 3 հատ

-կաթ՝ 500մլ
-ձեթ՝ 3ճ.գ.

-թթվասեր՝ 50գ
-շաքարավազ՝ 2ճ.գ.

-աղ՝ 1/3թ.գ.

Անթերի նրբաբլիթների պատրաստման եղանակը.

Խորը տարայի մեջ հարել ձուն, շաքարավազն ու աղը:

Խառնուրդը հարել այնքան, որ թեթև պղպջակներ առաջանան: Ավելացնել ալյուրի և շաքարավազի խառնուրդը. լավ խառնել, որ գնդիկներ չմնան:Ստացված զանգվածին ավելացնել 250մլ կաթը և խառնել՝ մինչ միասեռ զանգված ստանալը:

Մնացած կաթը՝ 250մլ, տաքացնել, բայց չեռացնել: Կաթը պիտի տաք լինի, բայց ոչ այրող: Սա նույնպես ավելացնել խմորին և ևս մի անգամ խառնել:

Խմորին ավելացնել ձեթն ու թթվասերը, խառնել և թողնել, որ 10-15 րոպե հանգստանա:Տապակին ձեթ քսել և լավ տաքացնել: Մի քիչ խմոր լցնել և շրջանաձև շարժելով տապակը՝ խմորը հավասարաչափ բաշխել մեջը: Հենց նրբաբլիթների կողքի հատվածները պնդանան, փայտե գդալի օգնությամբ շուռ տալ: Տապակել նաև մյուս կողմից:Վերջ, նրբաբլիթները պատրաստ են:Նշված բաղադրիչների քանակից ստացվում է 16-20 հատ նրբաբլիթ:

Բարի ախորժակ:

Աղյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *