Նրա դստերն առևանգեցին․․․սակայն երբ հայրը համացանցում լուսանկար հրապարակեց, 1 ժամ անց հիանալի նորություն ստացավ

Մելիսան և Սայմոնը շատ էին սիրում միմյանց, և երբ կինը հղիացավ, երկուսն էլ երջանկությունից իրենց տեղը չէին գտնում։ Հղիությունը լավ անցավ և ճիշտ ժամկետին ծնվեց իրենց աղջնակը, ում Վիկտորիա անվանակոչեցին։Սակայն դժբախտությունն անսպասելի եղավ․ պալատ մտավ բուժքույրը, վերցրեց նորածնին և․․․անհետացավ․․․

Մելիսայի և Սայմոնի բախտը բերեց․ բուժքույրը մեծ սխալ էր թույլ տվել, քանի որ տեսախցիկները ֆիքսել էին նրա դեմքը։ Փողոցի տեսախցիկները նկարահանել էին, թե ինչպես է նա՝ երեխային գրկած, նստում կարմիր գույնի մեքենան։Սայմոնը ոստիկաններից թույլտվություն վերցրեց և կեղծ բուժքրոջ լուսանկարը հրապարակեց ֆեսյբուքում, նաև գրեց ողջ տեղեկատվությունը՝ հանցագործութան ժամի և վայրի վերաբերյալ։

Բարեբախտաբար, մարդիկ սկսեցին ակտիվորեն կիսվել գրառմամբ և դրա շնորհիվ մի ժամ անց հանցագործի ինքնությունը պարզվեց։Իսկ եղավ դա այսպես․ մի երիտասարդ նստած էր սրճարանում, երբ պատահաբար տեսավ այդ հրապարակումը։ Նա ցույց տվեց նորությունը իր ընկերներին, իսկ աղջիկներից մեկը հասկացավ, որ կինն իր հարևանուհին է։ Երբ ուսանողները մոտեցել են կնոջ շենքին և տեսել են այն նույն մեքենան, այլևս կասկած չեն ունեցել, որ գողը հենց նա է։

Ոստիկանները ժամանակին տեղ են հասել և ներխուժել հանցագործ կնոջ բնակարան։ Երեխան չէր տուժել, նրան շուտ վերադարձրեցին ծնողներին։Վիկտորայի ծնողներն անչափ շնորհակալ են ոչ անտարբեր երիտասարդներին, ովքեր օգնեցին ընդամենը 1 ժամում գտնել իրենց փոքրիկին։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *