Նրանց երեխան մահացավ անմիջապես ծնվելուց հետո. Ծննդատնից ստացած զանգը փոխեց նրանց կյանքը

Ջոնն ու Քեթին երջանիկ ապագա ծնողներն էին: Նրանք անհամբերությամբ սպասում էին իրենց առաջնեկին:

Պիտի տղա ունենային: Շրջում էին խանութներում, փոքրիկի համար իրեր գնում: Սակայն ամեն ինչ մի վարկյանում փլուզվեց, երբ երեխան ծնվեց վաղաժամ:Փոքրիկը մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության տակ, որպիսի վերջիններս հասկանային, թե ինչ է կատարվում նրա հետ:

Սակայն, ցավոք, փոքրիկը մահացավ սովորական պրոցեդուրայի ժամանակ, երբ բժիշկները նրան փորձում էին կերակրել ձողի միջոցով: Ծնողների սիրտը կոտրված էր, կյանքը կարծես կանգ առավ:

Այդ նույն բաժանմունքում աշխատում էր մի բուժքույր, ով շատ էր աջակցում երեխային կորցրած ընտանիքին, հենց նա էլ հետագայում օգնեց նրանց վերագտնել երջանկությունը:Երբ ամուսնական զույգը վերադարձավ տուն, նրանց մի քանի օրից զանգեց բուժքույրը:

This image was originally published on Onliner.by web site (http://www.onliner.by/). All rights reserved.

Պատմեց, որ մի երեխա կա, 11 ամսական է, փոքրիկը ծնված օրվանից դուրս չի եկել հիվանդանոցից, քանի որ նրանից ծնվելու օրը հրաժարվել են:

Սակայն 20 օրից կլրանա փոքրիկի 1 տարեկանը և նրան սովորական մանկատուն կտեղափոխեն: Բուժքույրն առաջարկում էր գալ, ծանոթանալ փոքրիկի հետ:

Ամուսիններն այդպես էլ վարվեցին: Նրանք ի վերջո տուն բերեցին լքված փոքրիկին և սկսեցին սիրել հարազատի պես: Իսկ իրենց որդու մասին ծնողները երբեք չեն մոռանա, կաղոթեն նրա հոգու հանգստության համար…