Նույնիսկ մահվանից հետո տատիկս չմոռացավ իմ ծննդյան օրվա մասին….շատ եմ կարոտում նրան և զղջում եմ սխալներիս համար

Մանուկ հասակում խենթանում էի տատիկիս տուն գնալու համար: Թվում էր, թե նրա տանը կարող են տեղի ունենալ իսկական հրաշքներ: Ամառները միշտ այնտեղ էի անցկացնում:

Աշուն-ձմեռը-գարունը ինձ համար մի շրջան էր, երբ ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ նորից գնալու գյուղ:

Իմ ամենաերջանիկ օրն էր, երբ ես ու մայրս գնում էինք կայարան՝ տոմսեր գնելու: Եվ ահա գնացքն ինձ տանում էր երջանկության և արկածների աշխարհ:

Իսկ հետո ես մեծացա: Այլևս չէի ուզում գյուղ գնալ:

—Բայց ինչու՞, — չէր հասկանում մայրս,- տատիկը սպասում է քեզ:
—Դե դու էլ բացատրիր նրան,- խոսում էր իմ մեջի չարացած դեռահասը, — ես չեմ ուզում արձակուրդս վատնել վառարանի մոտ նստելու վրա:

Մայրս հանձնվեց: Զանգեց տատիկս և դողացող ձայնով հարցրեց.

—Նույնիսկ մի շաբաթով էլ չե՞ս գա, աղջիկս:
—Ոչ, ես այստեղ գործեր ունեմ, — կտրուկ ասացի և անջատեցի հեռախոսը:

Արձակուրդս անցկացրեցի մի քանի ընկերներիս հետ, ում անունները այժմ չեմ էլ հիշում: Իսկ այն ժամանակ թվում էր, թե նրանք բոլորից կարևոր են: Նույնիսկ ավելի կարևոր, քան տատիկս:

Երբ ընդունվեցի համալսարան, տատիկս հիվանդացավ: Մայրս ամեն շաբաթ նրանք մթերք և դեղեր էր տանում, ինձ էլ էր կանչում հետը: Բայց ես հրաժարվում էի գնալ: Իմ կյանքում միշտ ինչ-որ խնդիրներ կային: Հանդիպումներ, բաժանումներ, ընկերներ, ուղևորություններ:

Իսկ երբ մի քանի ամիս անց ուշքի եկա, հասկացա, որ կարոտել եմ տատիկիս, ինձ սխալ եմ պահել, արդեն ուշ էր…տատիկս հանգիստ քնած էր գյուղի գերեզմանոցում: Ես նրան այլևս երբեք չեմ տեսնի…
Տատիկիս մահվանից անցել է 7 ամիս, երեկ իմ ծննդյան օրն էր: Առավոտյան արթնացա և այնքան սուր զգացի տատիկիս կարիքը…նա միշտ առաջինն էր զանգում, երկար խոսում, շնորհավորում, իսկ ես երբեք չէի լսում, թե նա ինչ է ասում….իզուր…

Հետո թակեցին մեր դուռը, և փոստատարը ինձ ծրար տվեց. մեջը շնորհավորական նամակ էր և գումար: Տատիկս մինչև մահանալը դա տվել էր իրենց գյուղի փոստատարին…Այսօր գնացի տատիկիս գերեզմանին, որ ասեմ նրան այն ամենը, ինչի մասին միշտ լռել եմ…շատ եմ կարոտում նրան…