Նիհարելու արագ և հուսալի միջոց, որը Ձեզ կօգնի իրականցնել ձեր անթերի կազմվածք ունենալու երազանքը…

Znaxyar.ru-ն գրում է, որ ավելորդ քաշից ազատվելը բարդ է, բայց ոչ անհնար։ Ամեն ինչ ձեր ձեռքում է։ Այս խորհուրդները կարող են օգնել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։

• Ուտելուց առաջ ջուր խմեք։

Սովորություն դարձրեք ուտելուց 10 րոպե առաջ երկու բաժակ ջուր խմել։ Ջուրը նպաստում է օրգանիզմից ավելորդ նյութերի հեռացմանը, օգնում է ներքին օրգաններին ճիշտ աշխատել և կարգավորել նյութափոխանակությունը։

• Սննդին կծու պղպեղ ավելացրեք։

Եթե կծու մթերքի յուրացման հետ կապված խնդիրներ չկան, ներառեք այն սննդակարգում։ Դա օգնում է ճարպերի այրմանը։

2 անգամ ավելի արագ քայլեք։

Արագացրեք քայլքի տեմպը։ Եթե ֆիզիկական վարժություններ անելու ժամանակ չունեք, սա կարող է դառնալ կալորիաներ այրելու լավագույն միջոցը։

Միանգամից շատ ուտելու փոխարեն՝ սնունդ ընդունեք մի քանի անգամ՝ փոքր քանակով։

Իդեալական կազմվածք ունենալու գաղտնիքներից մեկը. հարկավոր է ուտել օրվա ընթացքում մի քանի անգամ, քիչ քանակով։

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է նաև նվազեցնել հացի օգտագործումը։

Այն կարող եք փոխարինել առաջարկվող միջոցով։

Բաղադրիչներ

• 400 գրամ հավի աղացած միս
• 1 ձու
• 1 սոխ
• 100 գրամ անյուղ պանիր
• 1 լոլիկ
• 2 ճաշի գդալ տոմատ
• կանաչի
• աղ, պղպեղ։

Պատրաստման եղանակը

• Կտրատեք սոխը, խառնեք հավի միսը, ձուն, աղն ու պղպեղը։
• Մանր կտրատեք պանիրը, լոլիկն ու կանաչին։
• Ավելացրեք պանիրն ու կանաչին, լավ խառնեք։ Ստացված զանգվածը լցրեք տարայի մեջ, շերտով տոմատ քսեք, վրան դրեք լոլիկը։
• Թխեք 30 րոպե՝ 230 աստիճանի պայմաններում։ 30 րոպե անց հանեք, թափեք հեղուկը, ավելացրեք պանիրն ու թխեք ևս 30 րոպե։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *