Միննեսթոնից այս զույգը երզում էր մեծ և երջանիկ ընտանիքի մասին: Ցավոք, երեխա ունենալու նրանց փորձերը միշտ անհաջողությամբ էին ավարտվում:
—Մեր ամունության համար դա շատ վատ էր,-պատմում է Ալլիսոնը,- ամեն անգամ, երբ ես կորցնում էի երեխայիս, գոռում էի, չէի հավատում…
Ես մտածում էի, թե ինչի՞ համար: Մի՞թե մեզ բախտ վիճակված չէ ծնող դառնալ:
Շուտով Ալլիսոնն ու Թոնին դիմեցին բժշկական միջամտության՝ արհեստական բեղմնավորում կատարելու համար:
Կնոջ մոտ հղիանալու շանսերը կազմում էին 30%, այդ պատճառով էլ բժիշկներն ապահովության համար 3 սաղմ փոխպատվաստեցին:
Երբ կինը 6 շաբաթ անց գնաց բժիշկի, ՈւՁՀ արդյունքներն իմանալով՝ նա քարացավ. ոչ թե 1, 2, այլ միանգամից 3 երեխա էր մեծանում կնոջ ներսում: Թոնին շշնջաց.
-Լու՞րջ եք ասում: Երե՞ք:
Բժիշկն ասաց.
-Ոչ, ոչ, սպասեք, սխալվել եմ: Դուք 4 երեխա եք ունենալու:
2017-ի հուլիսի 4-ին երջանիկ նորաթուխ ամուսինները գրկեցին իրենց երկար սպասված 4 աղջիկներին: Եվ դա 11 տարվա վախից, ցավից հետո…
Օլիվիան, Աննան, Մորգանն ու Էերոլինը ծնվեցին կեսարյան հատման միջոցով և որոշ ժամանակ անց լիովին առողջ գնացին տուն: