Նա յոթ ամսական է։ Երբեք լաց չի լինում, ծիծաղում է և ժպտում բոլոր մարդկանց։ Հրաշք երեխա․․․ Տարածեք։ Գուցե նրա համար ծնողներ գտնվեն․․․Սոցցանցերում այս հայտարարություն տարածվեց դեռևս 2016-ին։ Ոմանք գրում էին, որ երեխան Դոմբասից է։ Ավելի մանրամասն տեղեկություններ չկային, դրա համար կարելի էր եզրակացնել, որ կեղծ լուր էր։
Մենք բազմաթիվ մեկնաբանությունների հանդիպեցինք, որոնց հեղինակները ցանկանում էին տեր կանգնել երեխային, սակայն դա հնարավոր չէր՝ տեղեկության ոչ լիարժեքության պատճառով։ Որոշ օգտատերեր էլ գրել էին, որ երեխային արդեն որդեգրել են։Եթե դուք ցանկություն ունեք մանկատնից երեխա որդեգրելու, միշտ կարող եք դիմել բնակությասն վայրի տվյալ հաստատություններ։
Շատ կայքերում էլ տեղեկություններ կան որդեգրման սպասող որբերի մասին՝ նրանց նկարներով։ Շատ հավանական է, որ հավանեք որևէ երեխայի և ի վերջո տեր կանգնեք նրան։
Ցանկանում ենք, որ չընկրկեք դժվարությունների և բյուրոկրատական քաշքշուկի առաջ և իրականացնեք ձեր երազանքը՝ միաժամանակ երջանկացնելով որևէ մանկիկի։
Թող լքված երեխաները ծնողներ ձեռք բերեն։