48-ամյա Մինաթի Մոնդալը Հնդկաստանից 45 օր տառապում էր թթվային տեղատվությամբ և ստամոքսի ուժեղ ցավից:Երբ նա որոշեց հիվանդանոց գնալ, պարզվեց, որ քարեր ունի լեղապարկում:
Մոնդալին անմիջապես վիրահատություն նշանակեցին:
Բայց երբ վիրաբույժը տեսավ՝ ինչ կա նրա որովայնում, զարմանքից ապշեց. կնոջ լեղապարկում 12 000 քար հայտնաբերվեց:Վիրահատությունը 4 ժամ տևեց, բոլոր քարերը փոքր էին՝ 2-5 մմ տրամագծով:
Հնարավոր է՝ 12 000 քարերը ռեկորդային են լեղապարկից հեռացված քարերի թվով: Ի՞նչ են լեղապարկի քարերը:Դա խոլեստերինի և աղերի կուտակում է: Եղել են դեպքեր, երբ լեղապարկում քարեր ունեցողները ոչ մի ախտանիշ չեն ունեցել:
Ցավը սովորաբար առաջանում է միայն, երբ քարերն արգելափակում են լեղապարկը: Այդ դեպքում մարդն ուժեղ ցավ է զգում, սրտխառնոց, նույնիսկ կարող է մահանալ վարակից:Չնայած դրան՝ լեղապարկի քարերը բավական տարածված խնդիր են: Ճարպոտ սնունդը, հատկապես կանանց դեպքում, զգալիորեն մեծացնում է դրանց առաջացման հավանականությունը:
Վիրահատությունը լավ անցավ, հիմա Մինաթի Մոնդալն իրեն հիանալի է զգում: