Մի օր մարդիկ ԿՅԱՆՔԻՆ հարցրեցին․ «Ինչու՞ ենք այսքան վատ ապրում»․․․ Պատասխանն անսպասելի էր․․․

Եթե դուք էլ պարբերաբար ինքներդ ձեզ հարց եք տալիս, թե ինչու չեք ապրում այնպես, ինչպես կցանկանայիք, գուցե այս պատմության մեջ գտնեք ձեր հարցի պատասխանը կամ որևէ հուշում։
Մի օր մարդիկ դիմեցին Կյանքին մի հարցով․ «Ինչու՞ ենք այսքան վատ ապրում»։

Առաջին մարդը հարցրեց․
—Ինչու՞ եմ այսպես ապրում․ հաճախ հիվանդանում եմ, անհաջողություններն ուղեկցում են ինձ։ Ես կարծես տհաճությունները դեպի ինձ ձգող մագնիս լինեմ։

Ու Կյանքը պատասխանեց․
—Որովհետև դու ապրում ես ի հեճուկս։ Նեղացած ես ողջ աշխարհից, ընկել ես հիշաչարության ու ատելության ծուղակը։ Պետք է ապրել ի ուրախություն՝ ինքդ քեզ, Աստծո, մարդկանց։ Այդ ժամանակ կլինես երջանիկ։

Մյուս մարդը հարցրեց․
—Ինչու՞ եմ այսպես ապրում։ Մշտապես պայքարում եմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ։ Միշտ մի բան այն չէ։

Կյանքը պատասխանեց․
-Որովհետև դու ապրում ես ինադ անելով։ Ինադ ես անում բոլորին։ Դու կարծես չմեծացած դեռահաս լինես, անընդհատ ապստամբում ես, կանգ առ․․․ Դրա համար էլ նման կյանքով ես ապրում։ Ապրիր երախտապարտ լինելով, ու այդ ժամանակ կլինես երջանիկ։

Երրորդը մոտեցավ Կյանքին․
—Ես մշտապես կախված եմ մարդկանց կարծիքից, անինքնավստահ եմ։

Ու կյանքը պատասխանեց․
—Դու ապրում ես նրա համար, որ քեզ նախանձեն։ Իսկ պետք է ապրել այնպես, որ ոգեշնչվեն քո օրինակով։ Միայն այդ դեպքում կլինես երջանիկ։

Ուրիշներն էլ մոտեցան Կյանքին, ոմանք հարցնում էին, թե ինչու են մշտապես սթրեսի ու լարվածության մեջ ապրում, պարզվեց, նրանք փորձում էին մարդկանց ինչ-որ բան ապացուցել։

Մեկն էլ գանգատվում էր ձանձրալի կյանքից, ինչին Կյանքը պատասխանեց, որ պետք չէ թաքնվել աշխարհից, վախենալ, ընդհակառակը, անհրաժեշտ է օգտվել ամեն լավ բանից, ու այդ ժամանակ կլինես երջանիկ։