Ես և Իգորը հանդիպեցինք մեր ծանոթներից մեկի տանը և կարելի է աասել առաջին իսկ հայացքից սիրահարվեցինք միմյանց:
Նա ինձնից վեց ամսով մեծ էր ու էմոցիոնալ առումով շատ համապատասխան էր ինձ: Մենք սկսեցինք հանդիպել ու հետո ամուսնացանք: Նա ապրում էր վարձով և տեղափոխվեց իմ բնակարան:
Իգորը անհանգստանում էր, որ ինձնից քիչ է վաստակում, բայց ես ամեն կերպ աջակցում ու խրախուսում էի նրան: Իհարկե, ավելի ուշ հասկացա, որ դա իմաստուն կնոջ արարք չէր, քանի որ Իգորը մտավ «զո հի» կերպարի մեջ և որոշ ժամանակ անց դուրս եկավ աշխաատանքից:
Ինձ հավատացնում էր, որ ընկերը լավ աշխատանք է խոստացել իրեն և սպասում է նրա զանգին: Օրերն, ամիսներն անցնում էին, իսկ նրա ընկերն այդպես էլ չէր զանգում ու չէր կանչում նրան:
Ֆինանսական խնդիրների պատճառով մեր հարաբերությունները վատթարացան, բայց ես սիրում էի ամուսնուս և համոզված եմ, որ ես կհանդուրժեի նրա անգործությունը, եթե չլիներ մի իրավիճակ, որը ամեն ինչ իր տեղը դրեց:
Մորաքույրս վերջերս մա հացավ: Կինն արդեն պատկառելի տարիքում էր `88 տարեկան: Մորաքույրս միայնակ էր, բացի ինձանից ու մայրիկիցս ոչ ոք չուներ, ուստի նրա բնակարանը դարձավ իմ սեփականությունը:
Ես չէի նախատեսում վաճառել բնակելի տարածքը, բայց ցանկանում էի վարձով տալ այն, քանի որ բնակարանը գտնվում էր հիանալի տարածքում:
Ամուսնուս պահվածքը ցն ցեց ինձ: Նա երջանկությունից յոթերորդ երկնքում էր, երբ իմացավ, որ ես բնակարան եմ ստացել:
Այնպիսի զգացողություն կար, որ հենց նա է ստացել ժառանգությունը: Փոխանակ լավ եկամուտ ունեցող աշխատանք փնտրելու, նա որոշեց, որ մենք կվաճառենք այդ բնակարանը և իր համար մեքենա կգնենք:
Ես ասացի, որ ինձ դուր չի գալիս այս գաղափարը, ես անտեղի եմ համարում բնակարանի վաճառքը: Իգորը նյարդայնացավ իմ մերժումից, մենք սկսեցինք վի ճել, և նա ասաց, որ ես եսասեր եմ, ու ընդհանրապես լավ կին չեմ իր համար, քանի որ լավ կինը ոչինչ չի խնայում սիրելի ամուսնու համար:
Ես ասացի, որ ուզում եմ բաժանվել նրանից: Սկզբում նա չէր առարկում, համաձայն էր իմ որոշման հետ և մենք ամուսնալուծվեցինք և նա կարծում էր, որ ես իմ բնակարանը կթողնեմ իրեն ու կտեղափոխվեմ մորաքրոջս թողած բնակարանը:
Ես շ ոկի մեջ էի, ինչպես կարող էի այդքան ժամանակ չհասկանալ, որ նա պարզապես շահագործում էր ինձ: Ավելի ուշ նա եկավ և խնդրեց միանալ, բայց ես որոշեցի, որ չեմ ուզում լինել ինֆանտիլ տղամարդու կին: