Մի քանի օր առաջ երեկոյան վերադառնում էինք տուն, երբ մի տարեց կնոջ տեսանք․․․ Կանգնած արտասվում էր

Մոտ երկու շաբաթ առաջ ես ու որդիս տուն էիք վերադառնում նրա ֆուտբոլի մարզումից հետո։ Ժամը 7 անց կես էր, դեռ չէր մթնել, բայց արդեն սկսում էր։

Հանկարծ ճանապարհի եզրին մի տարեց կնոջ նկատեցինք, ով բավականին վախեցած ու մոլորված տեսք ուներ։

Մենք կանգ առանք, առաջարկեցինք օգնել։ Նա շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ չգիտի, թե ինչպես տուն հասնի։

Պարզվեց՝ ինչ-որ փաստաթղթային գործեր է ունեցել, եկել է անծանոթ տեղ ու չի կարողանում տուն գնալ։ Ես մեքենայով էի ու ասացի, որ կարող ենք իրեն տեղ հասցնել։

Պարզվեց՝ այնքան էլ հեռու չի ապրում, մեր շենքից 2-3 կիլոմետր այն կողմ։ Կինը ճանապարհին պատմում էր, որ ինքն էլ չի իմացել, բայց ինչ-որ պարտքեր է ունեցել բանկում, որոնք ստիպված է եղել վճարել։

—Մի փոքր խնայած գումար ունեի, դա էլ տարա տվեցի բանկին։

Ես հետաքրքրվեցի, թե արդյոք երեխաները չեն կարող օգնել։

—Չունեմ երեխա։ Երիտասարդ տարիքում լուրջ հիվանդացել էի, ու դրա պատճառով չկարողացա մայրանալ։ Մի եղբայր ունեի, նա արդեն 10 տարի է, ինչ չկա։

Ամուսնուս կորցրեցի 5 տարի առաջ։ Հիմա 85 տարեկան եմ ու լրիվ մենակ եմ, ընդհանրապես ոչ մի հարազատ չունեմ, ընկերուհի կամ քույր չունեմ․․․

Սիրտս կտոր-կտոր եղավ։ Խոստացա, որ կլինեմ նրա ընկերը։ Ու իհարկե կփորձեմ պահել խոսքս։ Դրանից հետո արդեն 3 անգամ այցելել եմ նրան, միրգ ու թխվածքաբլիթ տարել, կես ժամ զրուցել հետը։

Գուցե այնքան էլ մեծ բան չէ, բայց համարում եմ, որ ամենամեծ բանը, որ կարող ենք տալ որևէ մեկին, բարությունն է։ Օգնության ձեռք մեկնեք նրան, ով ունի դրա կարիքը։ Մի էլ սպասեք նրանց երախտագիտությանը։

Անկեղծ բարությունը կայանում է նրանում, որ տրվում է հենց այնպես, առանց փոխարենը ինչ-որ բան ակնկալելու։