Իրականում այն ամենը, ինչ կա մեր պահարանում, մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի վրա, և խոսքը միայն ոճի մասին չէ։
Եթե իմանաք որոշակի գաղտիքներ, հագուստի միջոցով շատ բան կարող եք կարգավորել՝ ազատվելով բացասականից։Կարևոր է իմանալ, թե կոնկրետ որ իրերն են մեր կյանք բերում բացասական լիցքեր, ու անհապաղ միջոցներ ձեռնարկել։
- Հագած իրեր
Շատերին է հայտնի, որ հագուստը կլանում է այն կրողի էմոցիաները։ Այդ իսկ պատճառով էլ պետք է խուսափել այն իրերից, որոնց ծագումը ձեզ հայտնի չէ։ Նման իրեր կրելով՝ ձեզ վտանգի եք ենթարկում․ կարող են լինել տհաճություններ ու մանր անհաջողություններ։
- Հանգուցյալի իրեր
Հանգուցյալի իրերը երբեք չեն կարող ուրախացնել, և ընդհակառակը, կդառնան ընտանիքում կամ աշխատավայրում վեճերի պատճառ։
- Իրեր, որոնք հիշեցնում են տհաճ ակնթարթների մասին
Եթե նկատել եք համաչափություն, որ որոշակի իր կրելու դեպքում ձեզ մոտ անախորություններ են լինում, ավելի լավ է ազատվել դրանից։ Տվյալ հագուստը ձեզ ամեն անգամ կհիշեցնի վատ դեպքի մասին։
- Մեծ կամ փոքր կոշիկ
Մարդու առողջությունը ոտքերի մեջ է։ Այդ պատճառով էլ հավանական է, որ հարմար կոշիկը, որը դուք ինքներդ եք գնել, կօգնի ձեզ պահպանել երիտասարդությունն ու երկարակեցությունը։
- Գույներ
Եթե ձեր պահարանում գերիշխում են սև, մոխրագույն կամ սպիտակ գույները, վառ երանգների իրեր ավելացրեք։ Չէ որ յուրաքանչյուր իր ունի որոշակի գործառույթներ և կարող է օգնել կյանքի տարբեր փուլերում։