Մի տղա խանութում ձեռքը տարավ տատիկի պայուսակի մեջ. ոստիկանը իսկույն բռնեց նրան ու հարվածեց, այնինչ իրականում ոստիկանին էր պետք հարվածել, ահա թե ինչու…

Հասնելով դրամարկղի մոտ տարեց կինը, որ կլիներ մոտ 85 տարեկան, վճարեց և ուզում էր դուրս գալ խանութից: Այդ պահին մի երիտասարդ տղամարդ, թափթփված տեսքով, ձեռքը տարավ դեպի տատիկի պայուսակը, կայծակնային արագությամբ բացեց այն ու կրկին հետ քաշեց և ուզում էր արագ հեռանալ:

Նրան կանգնեցրեց ոստիկանը.

— Լսիր ստահակ, տատիկի՞ն ես կողոպտում:
— Ես ոչինչ չեմ վերցել, թող ինձ:
— Կանգնիր,- ասաց ոստիկանն ու ձեռքով մի ուժգին հարված հասցրեց երիտասարդի դեմքին:
— Ես տատիկին օգնել եմ, այլ ոչ թե կողոպտել:

— Այդ ինչպե՞ս:
— Տատիկը աղցան էր գնում, վաճառողուհին տատիկին աղցանը տվեց առանց նռան հատիկների, երբ տատիկը հարցրեց, թե ինչու է նրան առանց նռան հատիկների աղցան տվել, վաճառողուհին նրան արհամարհեց և հաջորդ գնորդին սպասարկեց, ես մի նուռ գնեցի և գցեցի տատիկի պայուսակի մեջ:

Այդ ողջ ընթացքում տատիկն ուշադիր լսում էր, նայեց պայուսակի մեջ ու նկատեց նուռը: Դուրս բերեց այն և ցույց տվեց ոստիկանին, ու հետո ձեռնափայտով մի հարված հասցրեց նրան ու զայրացած ասաց.
— Ստահակը դու ես թե՞ նա, ազնիվ երիտասարդին գող ես անվանում, օրինակ վերցրու նրանից, լավ կլիներ դու էլ ուշադիր լինեիր ու մտածեիր ինչով օգտակար լինես:

Այնուհետև գրկեց երիտասարդին ու ասաց.
— Շնորհակալություն որդիս, ես իսկապես նուռ շատ էի ուզում, բայց գումարս չբավարարեց այն գնելու համար:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *