Մի տղամարդ շատ էր անհագստանում, որ իր կինը սկսել է վատ լսել: Նա որոշեց, որ կնոջ համար անհրաժեշտ է լսողական ապարատ ընտրել:
Նա չգիտեր, թե ինչպես դրա մասին ասել կնոջը, որպիսի չնեղացնի նրան, և որոշեց սկզբում դիմել ընտանեկան բժիշկի՝ իրավիճակը քննարկելու համար:
Բժիշկն ասաց, որ կարելի է տան պայմաններում պարզ թեստ անցկացնել, ինչից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ բարդության է լսողության խանգարումը:
–Սկզբում ձեր կնոջը 12մ հեռավորությունից ցանկացած հարց տվեք: Եթե չպատասխանի, ապա տվեք նույն հարցը, սակայն 9մ հեռավորության վրա:
Հետո մոտեցեք՝ կրճատելով հեռավորությունը և այնքան ժամանակ հացրեք նույնը, մինչ նա կլսի:
Հենց այդ նույն երեկո ամուսինը որոշեց հետևել բժիշկի խորհրդին
–Սիրելիս, այսօր ի՞նչ ես պատրաստել:
Կինը ոչինչ չպատասխանեց: Տղամարդը գնահատեց հետավորությունը, հասկացավ, որ կնոջից մոտ 12մ է հեռու, մի քիչ էլ մոտեցավ, կրկին հարցրեց:
Կինը նորից չպատասխանեց:
Ի վերջո ամուսինը կանգնեց կնոջ կողքին և հարցրեց նույնը, ինչին կինը պատասխանեց.
–Սիրելիս, արդեն հինգերորդ անգամ եմ ասում, տապակած հավ: