Մի տարեց կին երկու կուժ ուներ, որոնցով նա ամեն օր գետից ջուր էր բերում: Կուժերի մեջ լիքը ջուր էր լցնում, կախում փայտի վրա ու բերում տուն, սակայն հասցնում էր միայն 1.5 կուժը:
Բանն այն է, որ կուժերից մեկի վրա ճաք կար, և ճանապարհին ջուրը թափվում էր:
Առաջին կուժն իրենից գոհ էր, իսկ ճաքածը ամաչում էր սեփական թերությունից:
Նա շատ էր խղճում տարեց կնոջը, ով իր պատճառով զուր չարչարվում էր, երբեմն ստիպված էր լինում մի քանի անգամ գնալ ջուր բերելու:
Մի օր նա ասաց կնոջը.
—Ներիր, որ չեմ կարողանում ջուրն ամբողջությամբ տեղ հասցնել, ներիր, որ ջուրը կորցնում եմ, մինչ քայլում ես: Ես ոչինչ չեմ կարող անել, որպեսզի շտկեմ իրավիճակը:
Սակայն իմաստուն կինը ժպտաց ու պատասխանեց.
—Իսկ դու նկատե՞լ ես, որ այն կողմը, որով բերում եմ քեզ, ես չքնաղ ծաղիկներ եմ ցանել, իսկ մյուս կողմը՝ ոչ: Քո օգնությամբ դրանք ամեն օր ջրում եմ:
Ծաղիկներն այնքան գեղեցիկ են, աչք են շոյում ու ուրախացնում, զարդարում իմ տունը: Եթե չլինեիր դու, չէր լինի նաև այս ողջ գեղեցկությունը: Դա միայն քո շնորհիվ է:
Այնպես որ, միշտ իմացեք ձեր «արժեքը»: