Մի հրաշք պատմություն որը պետք է կարդա յուրաքանչյուր ոք

Մի օր Դավիթը մտավ հեռախոսի կրպակ և հավաքեց Նարեկի համարը: Այն զբաղված ցույց տվեց : Պարապ կանգնելով Դավիթը որոշեց ուսումնասիրել կրպակի պատին խզբզված հեռախոսահամարները: Աչքին ընկավ ոչ խզբզված համար որը կարդացվող էր: Նա որոշեց զանգահարել:

Լսում եմ—- լսափողի միջից լսվեց մի խռպոտ ձայն: Կարելի էր արագ դնել լսափողը, բայց չգիտես ինչու Դավիթը որոշեց խոսել : Դա ես եմ լսվեց լսափողի միջից:

Բարև փոքրիկ- ես շատ ուրախ եմ, որ դու զանգահարել ես: Ես սպասում էի զանգիդ: Դու ինչպես միշտ շտապում ես:

Դավիթը չգիտեր, թե ինչ պատասխանել: Իհարկե այդ մարդը շփոթեց Դավիթին ինչ-որ մեկի հետ, պետք էր անմիջապես ներողություն խնդրել և անջատել լսափողը:

Ինչ կա դպրոցում , ամեն ինչ լավ է – լսվեց հեռախոսից այն կողմ:«Դպրոցում … լավ …», — բացականչեց Դավիթը:

Զրուցակիցը, ըստ երևույթին, ինչ-որ բան զգաց, նրա ձայնը կրկին դարձավ խռպոտ: Դու երևի հիմա լողավազանում ես կամ ստուդիայում: Վազքի մեջ ես: Դե գնա քո գործերին, շնորհակալ եմ, որ զանգահարեցիր: Ես ամեն օր սպասում եմ քո զանգին:

Հաջորդ օրը Դավիթը մտածում էր մի մարդու մասին, որն իրոք սպասում էր ինչ-որ «երեխայի» զանգին:
Եվ Դավիթը որոշեց կրկին զանգահարել ՝ ներողություն խնդրելու համար: Անմիջապես հեռախոսի միջի ձայնը արձագանքեց:

— Բարև,փոքրիկ : Շնորհակալ եմ, քո պապիկին չմոռանալու համար: Կարող՞ է մի օր այցելես ինձ,չէ որ դու գիտես, որ ես չեմ կարող տանից դուրս գալ իմ այս վերքերը ինձ հանգիստ չեն տալիս:

«Վերքեր՞ ..» — սարսափեց Դավիթը: Ես քեզ պատմել եմ դրա մասին, չնայած դու շատ փոքր էիր այն ժամանակ, դրա համար երևի մոռացել ես:

Ինձ վիրավորել են, երբ ես պատերազմի ժամանակ Իլ-2 ինքնաթիռի մեջ էի: Դավիթը հանկարծ հասկացավ, որ նա պարզապես չի կարող ասել պատերազմում վիրավորված այս ծերունուն, որ նա խոսում է ստախոսի հետ: Երեկոյան Դավիթը սկսեց հարցեր տալ հայրիկին պատերազմի մասին:

Հայրը սկսեց պատմել, թե ինչպես են գերմանացիները վախեցել « Իլ -2 »գրոհային ինքնաթիռից և նրան անվանակոչել «սև մահ»:

«Եվ եթե պապս չմահանար պատերազմում, հաճախ մենք նրան կգնայինք այցելության»: Եվ Դավիթը չգիտես ինչու սկսեց մտածել , որ այն անհայտ «երեխայի» պապը նույնպես կարող էր մահանալ:

Եվ նա որոշեց ամեն օր զանգահարել այդ անհայտ պապիկին, ով անհամբեր սպասում էր զանգի:Դավիթի 9րդ հարկի հարևանը աշխատում էր ոստիկանությունում:

Երեկոյան Դավիթը հարևանին պատմեց ամեն ինչ, հաջորդ օրը հարևանը Դավիթին բերեց մի փոքրիկ թղթի կտոր ՝ հասցեով և ազգանունով:
Այդ հասցեում ապրում էր մի հին օդաչու ոչ շատ հեռու,Դավիթենց տանից:

Երբ Դավիթը մոտեցավ այդ տանը, նա մի պահ մտածեց: Ի վերջո, հին օդաչուն դեռ մտածում էր, որ ամեն օր խոսում է իր թոռնիկի հետ:

Միգուցե, իմանալով ճշմարտությունը, նա չի էլ ցանկանա խոսել! .. մի պահ մտածեց Դավիթը, մտավ հեռախոսի կրպակ հավաքելով պապիկի հեռախոսահամարը:

«Դա դու ես …», — ընդունիչից լսեց ծանոթ ձայն: «Ես միանգամից հասկացա, որ դու զանգում ես ներքևի հեռախոսի կրպակից: Բարձրացիր, ես բացել եմ արդեն տան դուռը : Կծանոթանանք թոռնիկս: