Նա թիկնեղ էր, բարձր ձայնով ու կոպիտ կերպարով, իսկ սիրելին՝ նուրբ ու համեստ աղջիկ էր: Նրանք ամուսնացան:
Ամուսինը հոգ էր տանում, որ տանը ոչ մի բանի պակաս չլինի, իսկ կինը խնամում էր երեխաներին ու տան գործերով զբաղվում: Անցան տարիներ, երեխաները մեծացան, յուրաքանչյուրն իր ընտանիքը ստեղծեց ու հեռացավ հայրական տնից:
Երբ տունը դատարկվեց, կինը կորցրեց իր սովորական ժպիտը: Նա օրեցօր ավելի փխրուն ու գունատ էր դառնում:
Խեղճը դադարել էր նորմալ սնվել, ու որոշ ժամանակ անց անգամ սկսեց ամբողջ օրը մնալ անկողնում, քանի որ վեր կենալու ցանկություն չուներ:
Անհանգստացած ամուսինը կնոջը հիվանդանոց տեղափոխեց: Լավագույն բժիշկները հավաքվել էին հիվանդի շուրջ՝ փորձելով հասկանալ, թե նրա հետ ինչ է կատարվում:
Անգամ փորձառու մասնագետները չէին կարողանում հստակ ախտորոշում տալ: Ու միայն նրանցից մեկը մի կողմ կանչեց ամուսնուն ու ասաց.
-Ես կարծում եմ, որ ձեր կինն ուղղակի… Ձեր կինն ուղղակի էլ չի ուզում ապրել:
Տղամարդը նստեց իր ողջ կյանքի ուղեկցի կողքին, բռնեց նրա ձեռքը: Նուրբ ու փոքրիկ ձեռքը լրիվ թուլացել էր… Հետո տղամարդն ասաց.
—Դու պիտի ապրես:
-Ինչու՞, -հոգնած խորը շունչ քաշելով՝ պատասխանեց կինը:
-Որովհետև դու ինձ պետք ես: Ես քեզ սիրում եմ:
—Իսկ ինչու՞ ավելի շուտ չէիր ասում այս մասին…
Այդ օրվանից կնոջ առողջությունը սկսեց կարգավորվել: Հիմա նա իրեն հիանալի է զգում: Ու բժիշկները մինչ օրս գլուխ են կոտրում՝ չհասկանալով, թե ինչ հիվանդություն էր նրա մոտ և ինչպես այդքան արագ վերացավ:
Երբեք մի սպասեք վաղվա օրվան, որպեսզի որևէ մեկին ասեք, որ սիրում եք նրան: Արեք դա հենց այսօր: Վաղը կարող է ուշ լինել…