Մի անգամ մանկատան դայակին հարցրին, թե ինչու մանկատանը փոքրիկները չեն լացում. . . պատասխանը հոգիդ տակնուվրա է անում, անգամ չես կարողանում զսպել արցունքներդ

Մի անգամ մանկատան դայակին հարցրին, թե ինչու մանկատանը փոքրիկները չեն լացում; Ինչով է պայմանավորված մանկատան լռությունը:

Դայակը մի պահ լռեց ու պատասխանեց.«Երբ նրանց բերում են մեզ մոտ, նրանք լացում են ժամեր շարունակ, երբեմն օրեր, ու հետո հասկանում են, որ իրենց ոչ ոք չի մոտենալու, ոչ ոք չի գրկելու:

Դադարում են լացել, որովհետև հասկանում են որ իրենք ոչ ոքի հարկավոր չեն, ոչ մեկի սիրտը չի ցավում իրենց համար, ոչ ոքի չի հետաքրքրում ու նրանք լռում են, լռում են ու այլևս լաց չեն լինում, որովհետև նրանք հասկանում են,թե ինչ է անտարբերությունը, որովհետև նրանց լացն անպատասխան է մնում,

որովհետև նրանց արցունքները ոչ ոքի չեն հուզում, որովհետև այս աշխարհում նրանց համար ոչ մի սիրտ չի բաբախում, որովհետև իրենք զրկված են այս մեծ աշխարհում ամենամեծ պարգևից՝ մայրական սիրուց, հասկանում են ու լռում են»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *