Մի անգամ ընկերս ինձ ցույց տվեց իր կնոջ ներքնազգեստը. այդ օրը գլխիվայր շրջեց իմ կյանքը

Ներկայացնում ենք մի տղամարդու պատմություն, որը պայթեցրեց համացանցը: Այն մասին է, թե ինչպես է պետք գնահատել կյանքը և այն գիտակցված ապրել: «Մի քանի ամիս առաջ ընկերս ինձ իր մոտ կանչեց: Նա ինձ տարավ ննջասենյակ և պահարանի միջից ծանրոց հանեց:

Դրա մեջ նրա կնոջ ներքնազգեստն էր: «Ես այս հրաշալի լրակազմը գնեցի սիրելի կնոջս համար նորաձևության շաբաթվա ժամանակ, երբ մեզ հաջողվեց Փարիզում լինել: Բայց նա այն այդպես էլ չհագավ: Հասկանում ես, չգիտես ինչու, պահեց առանձնահատուկ դեպքի համար: Եվ ահա ձգձգել պետք չէ, դեպքը եղավ առանց մեր կամքի»:

Նա ծանրոցը դրեց իրերի մոտ, որոնք պատրաստված էին թաղման համար: Բանն այն է, որ մեր հանդիպումից մեկ օր առաջ նրա կինը մահացել էր: Ընկերս մի քիչ լռեց ու ասաց. «Միայն հիմա ես հասկացա, որ անիմաստ է ինչ-որ բան «հետո»-ի թողնել: Ամեն օրը, ամեն րոպեն հենց այդ առանձնահատուկ դեպքն է»:

Նրա խոսքերը փոխեցին իմ մտածողությունը: Հիմա ես ապրում եմ այս օրով և ոչնչից չեմ վախենում: Ես հանեցի հախճապակե բաժակները, որոնք ինձ ժամանակին նվիրել էին հարսանիքին՝ դրանցով գինի խմելու համար:

Սկսեցի հագնել լավագույն կոստյումներս, ամեն օր օգտագործել սիրելի օծանելիքներս՝ առաց տոնական առիթի: Ես մոռացա «երբևէ» և «մի անգամ» խոսքերը: Հիմա ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում, երջանկությունը թողնում եմ իմ կյանք: Համարում եմ, որ իմ ամեն օրն առանձնահատուկ է, պարզապես որովհետև այն կա»: