Մինչ ողջ են մեր ծնողները՝ մենք երեխաներ ենք․․․ Ծնողների կորուստը կփոխի ձեզ ընդմիշտ․․․

Դա իսկապես շատ ծանր է…

Մինչ ողջ են մեր ծնողները՝ մենք երեխաներ ենք: Իսկ նրանց կորուստը՝ հարված է ամբողջ կյանքի համար, և կարևոր չէ, թե քանի տարեկան եք:Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծնողների կորստի վիշտը փաստացի կարող է փոխել ուղեղի աշխատանքը և ունենալ երկարատև ֆիզիկական հետևանքներ:

Ուղեղում վշտի և ցավի համար պատասխանատու հատվածը պատասխանատու է նաև հիշողությունների, քնի և ախորժակի համար:

Վաղ տարիքում ծնողներին կորցնելը՝ դա հանկարծակի վիշտ է, որը կարող է հանգեցնել դեպրեսիայի կամ մեծ զայրույթի:

Ժամանակի առկայությունը, ծնողների կորստին նախապատրաստվելու համար, եթե հայրը կամ մայրը երկար ժամանակ հիվանդ են, օգնում է ավելի հեշտ հաղթահարել վիշտը:Երբ խոսքը վերաբերվում է ծնողներից մեկի մահվան, չկա այնպիսի հասկացողություն, ինչպիսին է՝ «ժամանակը բուժում է վերքերը»:

Անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ եք ունեցել ծնողների հետ, և ինչպիսինն են նրանք եղել ամբողջ կյանքում: Դա խորապես փոխում է մեզ՝ մտովի, ֆիզիկապես և էմոցիոնալ մակարդակի վրա…փոխում է ընդմիշտ:

Գնահատեք ծնողներին, սիրեք նրանց, մինչ նրանք ողջ են: