Միայնակ լինելն ավելի լավ է, քան ում հետ պատահի

Միայնակ մարդ…

Ոչ, ոչ, այդպես չէ: Միայնակ կին: Ուրիշներն ավելի շատ են մտածում դրա մասին, քան դու ինքդ: Մշտապես քննադատություններ ես լսում այն մասին, որ անիծված ես, առանց ամուսնու կմնաս…Ուզում ես հարցնել նման մարդկանց, իսկ դուք ի՞նչ եք հասկանում՝ միայնություն ասելով: Դուք գոնե՞ պատկերացում ունեք, թե դա ինչ է: Ի՞նչ է, քիչ են դեպքերը, երբ մարդիկ ամուսնանում են, միասին են ապրում, բայց մնում են միայնակ:

Դու վախենում ես միայնակ մնալուց, վախենում ես, որ կարող ես մնալ առանց որևէ մեկի:Երբ քեզ առաջարկություն են անում, մտածում ես, որ գուցե էլ ոչ ոք քեզ ոչինչ չի առաջարկի և դա քո վերջին հնարավորությունն է:

Դու դեռ միայնակ ե՞ս: Ուրեմն գնահատիր դա, քանի դեռ կարող ես: Դա այն է, ինչը պատկանում է միայն քեզ, այն ոչ ոք չի կարող քեզ հետ կիսել, և դա այն է, ինչ կա իրականում: Կարելի է միայնակ լինել այնքան ժամանակ, մինչ կհանդիպես այն միակին, ով քեզ համար է ստաղծված:Քեզ պետք է այն մարդը, ով քոնն է, նա հանուն քեզ ամեն ինչ կարող է:

Նա կսիրահետի քեզ, նույնիսկ երբ հրաժարվում ես:Չէ որ քեզ այնպիսի կողակից է հարկավոր, ով կհասկանա քեզ և կաջակցի: Եթե քո միայնությունը քեզ համար անգին է, ուրեմն նա կհասկանա դա:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *