Ալլա անունով այս գեղեցկուհին համարվում է ուկրաինացի Ռապունցել: 38-ամյա կինը չի կտրել մազերը 26 տարուց ավել, ինչի շնորհիվ դրանք ավելի երկար են, քան հենց Ալլայի հասակը:Պերկովան բազմիցս է նշել, որ իր շքեղ սանրվածքի համար պարտական է մոր գեներին:
Ալլայի մազերի երկարությունը 168 սմ է, մինչդեռ նրա հասակաը՝ 160 սմ է: Ընդ որում, շքեղ վարսերը տարեց տարի ավելի են խտանում ու գեղեցկանում:Ալլան խոստովանում է, որ հատուկ միջոցներ չի ձեռնարկում՝ առանձնահատուկ սանրվածք ունենալու համար:
Անգամ հակառակը, նա լվանում է գլուխը սովորական շամպունով՝ երկու օրը մեկ, և չորացնում դրանք հարդարիչով, ինչը բացասաբար է ազդում մազերի վրա:Ալլան ինսթագրամում էջ ունի, որտեղ իրեն հետևում են հազարավոր օգտատերեր:
Նրանք բոլորը հիանում են գեղեցուհու արտաքին տեսքով ու հաճախ գրում հաճոյախոսություններ:Իսկ ինչ վերաբերվում է մեր հերոսուհու ամուսնուն, նա դեմ չէ Ալլայի վարսերի երկարությանը, և համարում է, որ ամուսնացած է ամենահմայիչ կնոջ հետ: