Մեր տունը նորոգված չէ, բայց մենք ամեն տարի գնում ենք ծով… Շատերը մեզ մեղադրում են…

Անունս Թամարա է, և ես 30 տարեկան եմ: Ապրում եմ ամուսնուս հետ, երեխաներ չունենք, պարզապես չեմ ուզում մայրանալ:

Ամուսինս էլ դեմ չէ դիրքորոշմանս, քանի որ ինքն էլ է հասկանում, որ փոքր քաղաքում ապրելով ու ոչ այնքան էլ շատ գումար վաստակելով՝ չենք կարողանա պատշաճ կերպով երեխա պահել:

Ես ինժեներ-էկոլոգ եմ, ամուսինս քոլեջ է ավարտել, մի խոսքով, մեր վաստակածը մի կերպ է բավականացնում մեր ընտանիքին:

Բարեբախտաբար ունենք մեր սեփական տունը, որը ժամանակին պատկանել է ամուսնուս պապիկին:

Հիմա մենք նախընտրում ենք ապրել հանգիստ, համեստ, բայց տարեկան մեկ-երկու անգամ հանգստանալ արտասհմանում:

Եթե երեխա ունենայինք, ճամփորդությունները մեզ համար լոկ երազանք կլինեին:

Հիմա տենդենց եմ նկատում, որ մարդիկ ձգտում են դիզայներ վարձել, տունը վերանորոգել ըստ նորաձևության վերջին ճիչի, նոր կահույք գնել, իսկ հետո… տարիներով վարկեր ու ապառիկներ վճարել:

Իսկ ես նրանց հետ համաձայն չեմ: Ինձ համար կարևոր է տան մաքրությունը, բայց պարտադիր չէ, որ ամեն ինչ նոր լինի: Ես սիրում եմ ազատություն, ինձ դուր է գալիս գիտակցել, որ միլիոնավոր վարկեր չկան իմ անվան տակ:

Ինչի՞ս են պետք նոր սալիկները, եթե դրա փոխարեն կարող եմ 1 շաբաթ վայելել ծովը:

Մայրիկս, սկեսուրս հաճախ են ասում.

-Խելքներդ գլուխներդ հավաքեք, կարգի բերեք տունը, մի երեխա ունեցեք, հերիք չէ՞ այստեղ-այնտեղ գնաք…

Իսկ մենք չենք ուզում, մեզ այսպես էլ հարմար:

Իսկ դուք ի՞նչն եք ավելի շատ կարևորում: