Որքան լավ է լինում, երբ հարևանները միմյանց հանդեպ հարգանքով ու ջերմությամբ են լցված, երբ տեսնում են բակում, սրտանց ողջունում են, հարցեր տալիս, լավ օր մաղթում: Մենք երկար ժամանակ հենց նման մարդկանց շրջապատում ենք ապրել, սակայն մի քանի ամիս առաջ վերջապես բնակարան գնեցինք ու տեղափոխվեցինք բարձրահարկ շենք:Շատ ենք չարչարվել ու ջանքեր գործադրել, որ կարողանանք մեզ թույլ տալ ունենալ մեր տունը: Բայց ցավոք, հարևանների հետ մեր շփումը չստացվեց:
Երբ նոր էինք տեղափոխվել այստեղ, շենքի ավագը առաջարկեց միանալ վայբերի խմբին, որտեղ բնակիչները քննարկում են շենքի հետ կապված տարբեր հարցեր: Հարմար է, ժամանակ չի խլում, ժամանակակից մոտեցում է. մենք դեմ չէինք: Բայց վերջերս վիճեցինք բոլոր հարևանների հետ մի ընտանիքի պատճառով:Բոլորը քննարկում էին շենքում ապրող բազմազավակ ընտանիքին, որն ունի ֆինանսական աջակցության կարիք: Խմբում գրանցված են բոլորը, բացի տվյալ ընտանիքից:
Շատ բարդ իրավիճակ է նրանց մոտ. մայրն ունի 6 երեխա ու հետևաբար՝ չի կարողանում աշխատել: Իսկ ամուսինը գործազուրկ է, քանի որ նրան հաճախ են հեռացնում աշխատանքից՝ ուրիշինը վերցնելու վնասակար սովորության պատճառով:
Ընտանիքը հիմնականում ապրում է պետության կողմից տրվող օգնության հաշվին:Տունը գնել են ամուսնու ծնողները, նրանց մշտապես օգնում են կամավորները՝ բերելով սնունդ ու հագուստ:
Ու ահա մեր խմբում հարևաններից մեկն առաջարկեց գումար հավաքել ու ծրարով տալ ընտանիքին՝ շենքի բնակիչների կողմից: Բացի մեզնից՝ բոլորը համաձայնեցին: Նրանք համարում են, որ ամբողջ օրն աշխատող մարդիկ պարտավոր են արդար քրտինքով վաստակած գումարը տալ անգործ տղամարդուն, ով 6 երեխա ունի:
Եթե նա ունի ոտք ու ձեռք, ինչու է իրեն թույլ տալիս պառկել բազմոցին ու սպասել, թե երբ կօգնեն ուրիշ մարդիկ կամ պետությունը:
Փոխանակ մտածի, թե ինչ գործ անի, ինչպես գումար բերի տուն, որ կերակրի ու հագցնի իր 4 դուստրերին ու 2 որդիներին, բազմազավակ հայրը օգնություն է մուրում մեծահոգի մարդկանցից:
Ես պահում եմ իմ կնոջն ու որդուն, այնքան էլ բարձր աշխատավարձ չեմ ստանում: Ինչու՞ ոչ ոք չի մտածում, թե ինձ որտեղից գումար, իսկ ես պիտի հոգ տանեմ մի մարդու ընտանիքի մասին, ով բացի երեխա ունենալուց ուրիշ ոչինչ չի կարողանում անել, ով չգիտի՝ թե ինչ է պատասխանատվությունը:
Արդեն քանի օր է, երբ տեսնում եմ հարևաններից որևէ մեկին, իրենց այնպես են պահում, կարծես անմարդկային քայլ եմ արել:
Բայց նրանք չեն ուզում հասկանալ, որ քանի դեռ օգնում են նման մարդկանց, թույլ են տալիս շարունակել չաշխատել ու ապրել ուրիշների հաշվին: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ նման «տղամարդիկ» օգտագործում են հարազատ երեխաներին՝ սեփական կյանքը դասավորելու համար: