Մեր հարսանիքից երկու ամիս անց սարսափելի նորություն իմացա․․․ Դեռ չէի հասցրել մոռանալ մեր երջանկությամբ ու սիրով լի հարսանեկան արարողությունը, երբ ծնողներս ասացին, որ բաժանվում են՝ 27 տարվա համատեղ կյանքից հետո․․․
Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում։ Կոտրված էի, հիասթափված, իսկ հոգիս դատարկ էր։ Միակ բանը, որ ինձ ուժ էր տալիս, ամուսնուս սերն էր իմ հանդեպ․ երբ ես գիշեր-ցերեկ արտասվում էի, նա կողքիս էր, ինձ համար ուտելիք էր պատրաստում, գրկում, հույս տալիս․․․ Ես հասկացա, որ նա ինձ իսկապես սիրում է։
Հիմա, այսքան տարի անց, ես վստահ կարող եմ ասել, որ գիտեմ 5 հիմնական արարքները, որոնք տղամարդն անում է միայն այն կնոջ համար, ում սիրում է։Նա լսում է քեզ․ երբ մարդու հանդեպ անտարբեր չես, քեզ համար կարևոր է նրա ասած յուրաքանչյուր բառը։ Դու հաշվի ես առնում նրա կարծիքը, հետաքրքրվում զգացմունքներով։
Նա քեզ հետ կքննարկի ու կբանավիճի․ եթե մեզ համար կարևոր չէ արդյունքը, մենք չենք էլ վիճում, այնպես չէ՞։
Ու եթե տղամարդու համար իսկապես կարևոր է որևէ հարցի լուծումը, նա կցանկանա քեզ հետ քննարկել հարցը, բանավիճել՝ մինչև կգաք ընդհանուր հայտարարի։
Նա պատրաստ է փոխել կարծիքը․ անգամ ամենահամառ տղամարդը կարող է փոխել կարծիքը, եթե ցանկանա։ Իսկ նման բան, սովորաբար, անում են միայն սիրելիների համար։ Քանի որ նա հարգում է քո կարծիքը, ու դա իր համար կարևոր է։Նա միշտ կպայքարի հանուն քեզ․ ու կանի դա ոչ միայն սեփական էգոն բավարարելու համար։ Նա կպայքարի, որովհետև գնահատում է քեզ, ու դու իրեն իսկապես պետք ես։
Նա կանի ամեն ինչ՝ հանուն սիրելի կնոջ․ նա կաջակցի, կօգնի, կուրախանա նրա հետ միասին ու կկիսվի երազանքներով։