Համալսարանում սովորելու տարիներին մեր կուրսում մի տղա կար, ով 4 տարվա ընթացքում գրեթե երբեք ոչ մեկի չէր խոսում:
Նրանից կարելի էր լսել միայն այն, որ ինքը պատրաստ չէ և չի կարող պատասխանել:Դասամիջոցների ընթացքում նա միշտ առանձնանում էր, բուֆետում միայնակ կանգնում էր մի անկյունում, իսկ հավաքույթներին և էքսկուրսիաներին երբեք չէր մասնակցում:
Բոլոր քննությունները նա հանձնում էր բոլորին շատ հայտնի կերպով:
Ահա եկավ պետական քննությունների շրջանը: Այդ ժամանակ էլ բացահայտվեց մեր լռակյացի իրական դեմքը. նա անթերի հանձնեց քննությունը:
Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ճանաչում էին նրան և այդ օրն ուղղակի ապշած էին: Բնականաբար, նրանք սկսեցին հարցնել, թե նա ինչու էր ամբողջ ընթացքում քայքայում իրենց նյրադերը, եթե այդքան լավ կարող է սովորել, և այդքան լավ է հասկանում առարկան:
Բոլոր զարմացածներին երիտասարդը պատասխանեց իր ոճով.
—Ինձ դուր չի գալիս:
—Ի՞նչը քեզ դուր չի գալիս,-հանգիստ չէին տալիս դասախոսները:
—Խոսելը: Ինձ դուր չի գալիս: