Մենք աղքատ էինք ապրում․․․ Երբ ինձ հաջողվեց առաջին անգամ գումար վաստակել, թաքուն մորս դրամապանակի մեջ 10 000 դրամ դրեցի․․․

Իմ ընտանիքը երբեք չի ապրել բարեկեցիկ կյանքով։ Կարող եմ ասել, որ մեր դասարանում ամենաաղքատ երեխան եմ միշտ եղել։

Ծնողներս չէին կարող իրենց թույլ տալ ինձ համար ամեն տարի նոր հագուստ ու կոշիկ գնել, նոր պայուսակ, երբեք չեմ հաճախել ոչ մի խմբակ, սպորտի, քանի որ գումար չունեինք։

Երբ համադասարանցիներս երկար ընդմիջմանը ուտում էին իրենց նախընտրածը, ես ամաչելով հանում էի պայուսակիցս կարագով հացը, ու դա լավագույն դեպքում։

Ես գիտեի, որ ծնողներս ուղղակի հնարավորություն չունեն, այլապես նրանք թույլ չէին տա, որ ինձ ինչ-որ բանից զուրկ զգամ։

Երբ վեջին դասարանում էի սովորում, սկսեցի բանվորություն անել։ Բնական է, մեծ գումար չէի վաստակում, բայց անգամ այդ չնչին փողն էլ մեծ օգուտ էր մեր ընտանիքի համար։

Երբ ստացա առաջին աշխատավարձս, մորս դրամապանակի մեջ գիշերը թաքուն գումար դրեցի՝ 10 000 դրամ։ Ուզում էի, որ նա կարծի, թե ոչ ոք չգիտի գումարի մասին ու գոնե մի անգամ ինքն իր համար ծախսի։ Բայց․․․

Հաջորդ օրը նա իմ դասերի ավարտի ժամին եկավ դպրոցիս մոտ ու ասաց, որ ինձ հրավիրում է սրճարան։ Մենք պաղպաղակ կերանք, սառը թեյ խմեցինք, ու մայրս շատ հպարտ ասաց, որ հաշիվը ինքն է փակելու։

Արդեն շատ ժամանակ է անցել, հիմա ամեն ինչ այլ է, ավելի լավ է, բայց ես այդպես էլ չեմ ասել մորս, որ գումարը ես էի դրել։

Բայց այն միտքը, որ առաջին մարդը, ում մասին մտածել է մայրս, ես եմ, ջերմացնում է հոգիս․․․

Ծնողներիս համար պատրաստ եմ ամեն ինչի․․․