Մենության զգացումը փոխանցվում է ժառանգաբար…

Մենության զգացումը փոխանցվում է ժառանգաբար։ Այս մասին ասվում է Journal of Research in Personality ամսագրում հրապարակված հոդվածում։

Հետազոտության հեղինակներն են Արեւմտյան Օնտարիոյի (Կանադա) համալսարանի եւ բժշկական հետազոտությունների QIMR Berghofer ինստիտուտի (Ավստրալիա) մասնագետները։

Հետազոտությունում ներգրավվել են 764 զույգ ավագ միասեռ երկվորյակներ (երկձվանի եւ միաձվանի)։ Գիտնականները ուշադրություն են հատկացրել անձի այնպիսի բնութագրերին, ինչպիսին են էքստրավերսիան (մարդամոտությունը), բարյացակամությունը (փոխզիջման կարողությունը), բարեխղճությունը, հուզական կայունությունը եւ նոր փորձի հանդեպ բացությունը (ինտելեկտուալ ճկունությունը)։

Բացի այդ, կամավորները թեստավորում են անցել՝ պարզելու համար նրանց ապրած մենության զգացողությունը։ Պարզվել է, որ մենության զգացման հակումը ժառանգական բնույթ ունի, եւ այն դեպքերի 35%-ում կարելի է բացատրել գենետիկ գործոններով։

Հատկանշական է, որ մարդամոտ եւ բարյացակամ մարդիկ հազվադեպ են տառապում սոցիալական մեկուսացման զգացումից, ի տարբերություն հուզականորեն անկայուն մարդկանց, որոնք նյարդային խառնվածք ունեն։

Այնինչ, սոցիալական մեկուսացում ավելի հաճախ զգում են նաեւ զարգացած ինտելեկտ ունեցող մարդիկ։Սակայն մենության գենետիկ հակումը բնավ դատավճիռ չէ, քանի որ շատ բան կախված է նաեւ կոնկրետ մարդու կենսական հանգամանքներից։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *