Մեխանիկը սրտաբանին մի պարզ հարց է տալիս՝ դժգոհելով անարդարությունից․․․ Նման պատասխանի նա պատրաստ չէր

Մեխանիկը հանում էր մոտոցիկլի շարժիչի դետալը, երբ նկատեց, որ իր արհեստանոց է եկել քաղաքում ամենահայտնի սրտաբաններից մեկը։

Սրտաբանը սպասում էր մենեջերին, որ մոտենան ու զննեն իր հեծանիվը։ Այդ պահին մեխանիկը ամբողջ ավտոտնակով մեկ գոռաց․
—Ողջույն, բժիշկ, արի տես՝ ինչ եմ անում։

Սրտաբանը մի քիչ զարմացած էր, բայց, միևնույնն է, մոտեցավ մեխանիկին։ Տղամարդը ուղիղ կանգնեց, սրբեց ձեռքերն ու հարցրեց․
—Բժիշկ ջան, նայեք այս շարժիչին։ Ես բացել եմ սիրտը, հանել կլապանները, շտկել խնդիրները, իսկ հետո վերադարձրել եմ տեղը։

Երբ ավարտեմ գործս, մոտոցիկլի շարժիչը նորի պես կաշխատի․․․ Հիմա մի հարց, ինչու՞ եմ ես գրոշներ ստանում, իսկ դու հազարավոր դոլարներ, մինչդեռ մենք հիմնականում նույն գործն ենք անում։

Սրտաբանը մի պահ լռեց, ժպտաց, մի քիչ առաջ թեքվեց ու շշնջաց մեխանիկի ականջին․
—Իսկ դու փորձիր նույնն անել, բայց առանց շարժիչն անջատելու։