Մարդկանց վրա ազդեցություն ունենալու և ձեզ ենթարկելու մի քանի կարևոր կանոններ

Հոգեբաններն ուսումնասիրել են մարդկանց պահվածքը և հանգել նմանատիպ եզրակացությունների: Շատ հաճախ մարդը ենթարկվում է ուրիշի ազդեցությանը: Ահա այս կանոնները հաստատ պետք կգան ձեզ: Սկսեք խոսքը գովեստով ու խրախուսանքով:

Դա կօգնի դիմացինին դրական տրամադրվել: Մի շեշտեք սխալները ակնհայտ: Փնտրեք հարվածը մեղմելու տարբերակներ:

Դիմացինի սխալների կոպիտ շեշտումը միայն բացասական է տրամադրում նրան: Մինչ դիմացինին քննադատելը արժե նապ սկսել պատմել սեփական թերությունները:

Դիմացինին հարցեր տվեք, այլ ոչ սկսեք նրան ուղղություն տալ: Թույլ տվեք մարդուն բացատրել ու մեկնաբանել, թույլատրեք նրան փրկել իր անունը: Եթե դիմացինը անգամ չնչին քայլ է արել դեպի առաջ, մի հապաղեք նրան խրախուսել և գովել:

Մարդկանց անունը բարձր պահեք, որպեսզի նրանք ձգտեն արդարացնել սպասումները: Ասեք նրանց, թե ինչ լավ եք մտածում նրանց մասին և անգամ մի քիչ շողոքորթեք:

Այնպես արեք, որ մարդիկ ուրախ լինեն ձեզ համար անել այն, ինչ դուք առաջարկում եք: Նախ կարող եք ինքներս նրանց համար որևէ բան անել, ապա ընտրել փոխադարձ քայլի տարբերակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/43131

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *