Խանութ։ Մոտենում մի աղջիկ․
-Ներեցեք, կանաչ ոլոռ ունե՞ք։
Լռություն։ Աղջիկը կրկին հարցնում է․
-Կանաչ ոլոռ ունե՞ք։
Վաճառաղուհին նյարդայնացած ցույց է տալիս մեծ շարքով դրված կանաչ ոլոռների բանկաները․
-Ամեն ինչ ցուցադրված է։ Ինքներդ տեսեք։
-Ներեցեք, ես չեմ տեսնում,-պատասխանում է աղջիկը։
-Բայց ձեր աչքի առաջ դրված է,-արդեն զայրացած պատասխանում է աշխատողը։
-Տեսողությունս վատ է, ես գրեթե չեմ տեսնում․․․
-Ակնոց կրեք, ես չեմ կարող բոլորին թվարկել ամբողջ տեսականին, իզու՞ր եմ այսքանը դասավորել։
Աղջիկը մի կողմ է անցնում՝ այդպես էլ ոչինչ չգնելով։Իսկ ես ճանաչում եմ այդ աղջկան, նրա տեսողությունը
5-6 տոկոս է, ակնոցն էլ չի օգնում։
—
Ավտոբուս է բարձրանում սև ակնոցով և ձեռնափայտով տարեց տղամարդ։
Մարդիկ սկսում են շշնջալ և ցույց տալ ծերուկի թևին կապած ժամացույցին։
-Հաստատ խաբեբա է, միայն թե գումարը չտա, այլապես ինչի՞ն է պետք ժամացույցը։
Բայց մարդիկ չեն էլ ուզում հասկանալ, որ կան ժամացույցներ, որոնց կոճակը սեղմում ես և այն բարձր
ասում է ժամը։
—
Մարդիկ խուլ մարդու են հանդիպում և նրա մոտ հեռախոս են տեսնում։
Ծաղրում են, թե խուլի ինչին է պետք հեռախոսը։ Բայց արդյո՞ք հաղորդագրություն գրելու համար էլ է
լսողություն պետք․․․
—
Ինչու են մարդիկ չարանում և չեն ուզում ըմբռնումով մոտենալ նրանց, ովքեր ունեն մեր աջակցության
կարիքը․․․
Խնդրում ենք, մի եղեք չար, փոքրոգի և անտարբեր․․․