Մատուցողուհի եմ․ օրեր առաջ մի երիտասարդ զույգ էր եկել․ տղան անընդհատ բողոքում էր առանց պատճառի․․․

Շաբաթ օրվա երեկո էր, ես սովորականի պես աշխատում էի, իսկ սրճարանում շատ հյուրեր կային։ Մի երիտասարդ զույգ էր եկել, ու ամեն անգամ երբ մոտենում էի նրանց, տղան դժգոհելու պատճառ էր գտնում, մինչդեռ նրա հետ նստած աղջիկը լուռ կարմրում էր ամոթից։

Վերջապես նրանք ավարտեցին ու խնդրեցին հաշիվը։

—Դուք երևի նոր ախատող եք, հա՞, —դժգոհ դեմքով հարցրեց երիտասարդը։

—Ոչ, արդեն երկու տարի այստեղ եմ ախատում, մինչ այդ էլ աշխատել եմ ուրիշ սրճրանաում շուրջ երեք տարի։

—Ուրեմն ինչպե՞ս կարող եք արդարացնել ձեր սարսափելի սպասարկումը։ Ուտելիքը սառն էր, դուք անընդհատ ինչ-որ տեղ էիք գնում։

Դա էլ բավական չէր, սրճարանում անտանելի աղմուկ է, ինքս ինձ չէի լսում։ Երևի հասարակ դրսի սրճարաններում ավելի լավ են սպասարկում։

—Ցավում եմ, որ այդպես եք համարում։ Թեպետ աղմուկի համար ոչինչ անել չեմ կարող, առաջարկեցի այլ սնունդ բերել, չցանկացաք։

Երբ կանչում էիք, տեսնում էի, միայն թե ավարտում էի մյուս հաճախորդներից պատվեր ընդունելը, և միայն հետո էի մոտենում ձեզ։

-Խնդրում եմ, ուղղակի հաշիվը բերեք, էլ հերիք է արդարանաք։

Գնացի կտրոնը բերելու, իսկ երբ վերադարձա, նրա ընկերուհին ինձ գումար տվեց․

-Սա վերցրեք, ձեր թեյավճարն է։ Ու ձեզ մի բան կասեմ։ Որպես նախկին մատուցողուհի կասեմ ձեզ, որ դուք հիանալի աշխատեցիք։

Իմ սնունդը անթերի էր, իսկ սպասարկումը արագ, չնայած որ տեսնում էի ձեր զբաղվածության աստիճանը։

Իսկ հետո նա նայեց տղային․

—Հենց ձեր նման մարդիկ էին իմ աշխատանքը դարձնում անտանելի։ Շնորհակալ եմ ընթրիքի համար, բայց համարս հեռացրու հեռախոսիցդ, որովհետև երկրորդ հանդիպում չի լինելու։

Երբ այդ աղջիկը գնաց, տղան մնաց նստած՝ դեմքի ապշած արտահայտությամբ։ Երբեք նման բավարարություն չէի ստացել։