Մատուցողուհին դատարկ թղթի վրա ինչ-որ բան խզբզեց․ Որոշ ժամանակ անց մտնելով ֆեյսբուքի իր էջը, քիչ էր մնում ուշաթափ լիներ․․․

Թիմ Յանգը և Պոլ Հալլինգսը Նյու Ջերսիից խիզախ հրշեջներ են, որոնք ապրում են իրենց աշխատանքով: Մի անգամ նրան ստիպված էին 12 ժամ շարունակ մարել հրդեհը:

Ծանր աշխատանքային օրվանից հետո որոշեցին մտնել սրճարան մի գավաթ տաք սուրճ խմելու:

Այդ օրը մատուցողուհին Լիզ Վուդվորդն էր, որը պատահմամբ լսել էր երկու հրշեջների զրույցը, թե ինչպես են երկար պայքարել կրակը մարելու համար:

Երբ Տիմն ու Պոլը մոտեցան, որ վճարեն սուրճի համար, նրանք հաճելիորեն զարմացան: Հաշիվը ստանալու փոխարեն նրանք ստացան մի երկտող, որտեղ գրված էր:

«Շնորհակալություն: Ձեր նախաճաշն այսօր վերցնում եմ ինձ վրա, քանի որ դուք էլ ծառայում եք ուրիշներին:

Դուք ստիպված եք լինում վազել այնտեղ, որտեղից մնացածը փախչում են:Կարևոր չէ, թե ինչն է ձեզ դրդում. դուք խիզախ եք և ուժեղ:

Շնորհակալություն, որ դուք այդքան վճռական եք ու պայքարող: Մարելով կրակը՝ անիրական քաջությամբ դուք ամեն օր օրինակ եք ծառայում մյուսներին: Հանգստացեք: Լիզ»:

Տիմի ու Պոլի աչքերն արցունքով լցվեցին այդ երկտողից: Նրանք որոշեցին նույնկերպ պատասխանել Լիզի լավությանը: Տիմը ֆեյսբուքում ընկերներին կոչով դիմեց, որ աջակցեն սրճարանին:

Իսկ եթե սրաճարան գնալիս Լիզը մատուցի իրենց, ապա նրան շատ թեյավճար թողնեն:Սակայն պատմությունն այդքանով չի ավարտվում:

Հրշեջներն իմացան, որ Լիզի հայրը՝ Սթիվը, հինգ տարի առաջ կաթված է տարել: Ձմռանը Լիզը նրա անունով էջ էր բացել, որտեղ մարդկանց խնդրել էր գումար հանգանակել, որ կարողանար այնպիսի մեքենա գնել, որը թույլ կտար տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց:

Այդպես նա կկարողանար հորը տանել՝ ուր ուզեր:

Տիմը այդ իմանալով կոչով դիմեց բոլորին, որ օգնեն Լիզին: «Այն կինը, որ որոշել էր ինձ անվճար կերակրել, կարծես թե օգնության կարիք ունի»,- գրել էր Տիմը:

Տեղի ունեցավ անհավանական մի բան: Ընդամենը մի քանի օրում հավաքվեց 70 000$՝ անհրաժեշտ 17 000$-ից այդքան շատ: Լիզն ու հայրը չգիտեին՝ ինչպես երախտապարտ լինեին այդ երկու հրշեջներին:

«Ես ընդամենը վճարեցի նրանց նախաճաշի համար՝ ոչինչ չսպասելով, բացի ժպիտից,- ասում է մեծահոգի մատուցողուհին,- մենք պարզապես պետք է բարի լինենք միմյանց հանդեպ: Այդ դեպքում անգամ փոքրիկ մի ժեստը կարող է փոխել ամբողջ կյանքդ»:

Այս պատմությունն ապացուցում է, որ լավությունը միշտ էլ վերադառնում է՝ երբեմն անգամ հազարապատիկ :