Մանկապարետզում դայակն օգնում էր երեխաներից մեկին՝ հագնել կոշիկները: Երեխան օգնություն խնդրեց, և դայակը հասկացավ, թե ինչու: Չնայած բոլոր ջանքերին՝ կինը չէր կարողանում հագցնել կիսաճտքավոր կոշիկը:
Երբ վերջապես գործն իրականացվեց, երկուսն էլ շնչակտուր եղան, հանկարծ փոքրիկ տղան ասաց.
—Դուք սխալ եք հագցրել կոշիկս, սա մյուս ոտքինս էր:
Դայակը նայեց կոշիկներին, և այո, նա իրավացի էր: Կոշիկը հանելը ավելի հեշտ էր, քան հագցնելը: Կինը պահպանեց հանգստությունը, և գրեթե նույն դժվարությամբ հագցրեց կոշիկը աջ ոտքին:
Հետո երեխան ասաց.
—Գիտեք, սրանք իմ կոշիկները չեն:
Դայակը մի կերպ փակեց բերանը, որ չբարկանա, և հանգիստ ձայնով ասաց.
—Ինչու՞ ինձ ավելի շուտ չէիր ասե՞լ:
Դայակը կրկին չարչարվելով հանեց կոշիկները, երբ տղան ասաց.
—Սրանք իմ ավագ եղբոր կոշիկներն են: Մայրիկս է ստիպել, որ հագնեմ:
Դայակը չգիտեր՝ լացել թե ծիծաղել: Վերջապես հագցրեց կոշիկները և ասաց.
-Լավ, իսկ որտե՞ղ են ձեռնոցներդ:
Երեխան ասաց.
—Ես դրանք իմ կոշիկների մեջ եմ դրել…